Նախօրոք նշեմ ոչինչ չափսերով չեմ լցնում, միշտ պատրաստել եմ աչքաչափով, դրա համար ուղակի կգրեմ բաղադրիչներն ու պատրաստման եղանակը:
Ամառային տոլմա տատիկիս ռեցեպտով
ԲաղադրիչներըՄիս
Սոխ
Լոլիկ
Սմբուկ
Քաղցր պղպեղ
Կանաչի` ըստ ճաշակի
Համեմունքներ` ըստ ճաշակի
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸՆախօրոք միսը եփել և սոխի հետ միասին անցկացնել մսաղացով: Աղ պղպեղ անել, կանաչի կտրատել մսի վրա և մի փոքր տապակել բուսայուղով: Սմբուկը, պղպեղը և լոլիկը նախօրոք լվանալ, մաքրել, փորել և մեջը լցնել պատրաստի մսի ֆարշը: Հետո այդ բոլորը տապակել բուսայուղի մեջ և շարել առանձին ափսեի մեջ:
ՍոուսՄանր կտրատած սոխը տապակել քիչ բուսայուղի մեջ, վրան ավելացնել նախօրոք մաքրած և քերիչով անցկացրած լոլիկը (ստացվում է համասեռ զանգված): Ավելացնել աղ, պղպեղ`ըստ ճաշակի և նախօրոք տապակած, լցոնած սմբուկները, պղպեղներն ու լոլիկները դասավորել մեջը, փակել կափարիչը և մեղմ կրակի վրա եփել: Անջատելուց առաջ կարող եք կանաչի կտրատել վրան:
Եվ վերջում մի զգուշացում լցոնած սմբուկները, լոլիկներն ու պղպեղները շատ չտապակել` հաշվի առնելով այն, որ հետո այդ ամենը պիտի սոուսի մեջ եփել, այլապես դրանք ուղակի կփխլվեն: