«Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը Ղազարոս Աղայանի առաջին անիմացիոն էկրանավորումն է: Ռեժիսորներ` Դավիթ Սահակյանց, Լյուլյա Սահակյանց Սցենարը` Նաիրա Սահակյանցի, Լյուլյա Սահակյանցի, Դավիթ Սահակյանցի Մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Դավիթ Բաբայանը, Մկրտիչ Արզումանյանը, Վարդան Զադոյանը: Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Ինգա Արշակյանը, Անուշ Արշակյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաեւ «Ակունք» ազգագրական համույթը: