ArmComedy 1204 - Մեծ բախումներ Սերգեյ Սարգսյանը և Նարեկ Մարգարյանը ներկայացնում են քաղաքական, երգիծական Արմքոմեդի հաղորդումը։
Բախումներ տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանների մեջ Բաղրամյան պողոտայում։ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը արդարացնում էր ոստիկանության գործողությունները։ Լուսաձայնային նռնակների մասին խոսեց փորձագետ Դանիել Իոաննիսյանը։ ՔՊ պատգամավորների ու ընդդիմության միջև նույնպես խփոցի տեղի ունեցավ։ Նիկոլը ՀԱՊԿ կառույցից դուրս գալու մասին հայտնեց, Արարատ Միրզոյանը փորձեց խմբագրել նրա խոսքերը։