ArmComedy 1211 - Smart երկիր Սերգեյ Սարգսյանը և Նարեկ Մարգարյանը ներկայացնում են քաղաքական, երգիծական Արմքոմեդի հաղորդումը։
Քեվին Սփեյսին պատասխանում է Ազատություն ռադիոկայանի սուր ու դիպուկ հարցերին և ջրվում Վարդավառին։ Գրողների միությունից կարող է խլեն շենքերը և հանգստի տները։ Կենտրոնում առևտրի դեմ քաղաքապետարանի պայքարը շարունակում է ոչ մի օգուտ չտալ։ ԱՄՆ Կանզասի գվարդիան Հայաստանում զորավարժություններ կանցկացնի հայ զինվորականների հետ։ Վլադիմիր Գասպարյանը փակագծեր է բացում Վալերի Օսիպյանի և իր դեմ մեղադրանքի շուրջ։ Ջրային պարեկները հսկում են Սևանը։ Հերթական շենքը կկառուցվի բակերից մեկում, բնակիչների դեմ բռնություն են կիրառել։ Քաղաքապետարանը ձեռնամուխ է լինում Smart City ծրագրին։