Армения временно запрещает импорт томатной пасты на полгодаСамодельный пикап на базе BMW M4 продан дороже нового купеАрам Вардеванян избран вице-спикером парламента при поддержке «Гражданского договора»МИД Армении предложил встречу жене Рубена Варданяна после ее публичной критикиИскусственный интеллект создал новые вирусы, вызывая опасения об их безопасностиСкладной iPhone Ultra готовится к осеннему анонсу, несмотря на слухиПравительство Армении планирует взять новые кредиты на 320 миллионов долларов, несмотря на растущий госдолгВсемирный совет церквей обеспокоен вмешательством во внутренние дела Армянской ЦерквиЛуиш Фигу требует отставки главы ФИФА Джанни Инфантино на фоне скандала
Բամբասկոտը
🎬Մանհեթենի մասնավոր, հեղինակավոր դպրոցի ուսանողներն առաջին անգամ մի աղբյուրից կտեղեկանան այն մասին, որ Սերենա Վան Դեր Վուդսենը վերադարձել է քաղաք: Այդ նույն աղբյուրից նրանք հետագայում տեղեկանալու են նաև դպրոցական կյանքի բոլոր կարևոր իրադարձությունների մասին: Այդ աղբյուրը, բոլորին հայտնի «Բամբասկոտ»-ի բլոգն է: Ոչ ոքի հայտնի չէ, թե ով է նա, բայց չնայած դրան, բոլորը հենվում են նրա հրապարակած վերջին ասեկոսեների և բամբասանքների վրա:
Սերենայի լավագույն ընկերուհին՝ Բլերը, մյուսների պես զարմացած է, որ Սերենան հանկարծակի հետ է կանգնել արտերկրում կրթություն ստանալու իր մտադրությունից և վերադարձել է Մանհեթեն: Նրանց միջև եղած լարվածությունը Բամբասկոտի կողմից աննկատ չի մնացել: Չէ որ նա բացահայտում է ցանկացած գաղտնիք, և հասարակությանը հասանելի է դարձնում բոլոր սկանդալները:
Արդյո՞ք դա որևէ կապ ունի Սերենայի եղբոր՝ Էրիկի, Բլերի ընկերոջ՝ Նեյթի, կամ Նեյթի ընկեր Չակի հետ:
Գուցե դա ինչ-որ կապ ունի Դենի ու նրա քրոջ՝ Ջենիի հետ, որոնց միջին խավի ծագումը ստիպում է, որ հեռավորության վրա մնան այլ արտոնյալ ուսանողներից:
Նույնիսկ ծնողները՝ սկսած Սերենայի մորից՝ նախկին ֆոտոլրագրողուհի Լիլիից, Նեյթի ազդեցիկ հայր Հուվիից, և վերջացրած Դենի ու Ջեննիի հայր Ռուֆուսով, ով ներկայումս պատկերասրահի սեփականատեր է, իսկ նախկինում եղել է ռոք խմբի մենակատար. բոլորը տեղեկացած են, թե ինչ ազդեցություն է ունենում Բամբասկոտն իրենց զավակների կյանքերի վրա:
Եվ չնայած դրան, գլխավոր ինտրիգը մնում է գաղտնի. Ո՞վ է ի վերջո Բամբասկոտը: