«Բարդ երկուշաբթի». երկրաշարժի բերած բարդությունները 26 տարի առաջ տեղի ունեցած հզոր երկրաշարժը կործանեց հազարավոր ճակատագրեր, խլեց շատերի կյանքը: Գյումրին, Սպիտակն ու մյուս բնակավայրերը քսան տարի անց «Աղետի գոտուց» «Զարգացման գոտի» անվանումն են ստացել: Անօթեւան մնացածներից շատերը, սակայն, մինչև հիմա էլ տնակային ավաններում են ապրում՝ սպասելով բնակարան ստանալու իրենց հերթին: