Վիրաբը, լինելով շատ ձեռներեց մարդ, սկսում է կամաց-կամաց ստեղծել թատրոնի համար նոր եկամուտների աղբյուրներ: Բացի ներկայացումներից թատրոնը սկսում է մատուցել զանազան տարբեր ծառայություններ` ֆոտոսեսիաներ, «հեքիաթների առաքում»: Իսկ «Վիրաբի օֆիսում» Վահրամը և Մարսելը նախապատրաստում են հաջորդ հնարքը Բադոյանի դեմ` նրանք դերասան են վարձում, որը Յուլիչկայի հայր ձևանալով, պետք է արգելի Բադոյանին հանդիպել «իր դստեր» հետ…