Նախագիծը բաղկացած է 12 մասից և ֆորմատով հումորային սերիալ է: Ֆիլմի գլխավոր դերակատարին ընտանեկան խնդիրների պատճառով ուղարկում են ճամբար, վայր, որտեղ նա բացահայտում է ինքն իրեն: Ճամբարում լինելու են շատ գունեղ կերպարներ, որի շնորհիվ շատ հետաքրքիր զարգացումներ են սպասում: Լինելու է, իհարկե, մանկական սեր, ջոկատավարների միջև սիրային հարաբերություններ, ինտրիգներ, մրցույթներ. սցենարը բավականին հագեցած է հումորով, դրամատիկ լուծումներով: