«Երգ երգոց». Զորավար Անդրանիկ Այս տարի լրացավ Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակը: Ֆիդայական շարժման ընթացքում ամենաշատ երգերն ու լեգենդները նրա մասին են հյուսվել, չէ՞ որ ժողովուրդը հենց Անդրանիկի մեջ տեսավ իր փրկության օղակն ու պայքարի ուժը: Թողարկումը նվիրվում է Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակին: