Երևանյան բակերից մեկում մեծացած երեք տղաների ընկերությունը շարունակվում է նաև տարիներ անց։ Արցախյան պատերազմի տարիներին եռյակը դառնում է քառյակ՝ իր մեջ ներառելով նաև ազգությամբ ռուս Անդրեյին։ Քսանհինգ տարի անց հերթական փորձությունը գալիս է ստուգելու այս ընկերության ամրությունը, այս անգամ՝ Անդրեյ Սոկոլովի անհետացմամբ։ Պատմությունը անկաշառ ընկերության, սիրո, հավատարմության, պատվի մասին է։