Յուրին մտածում է, որ եթե Սպարտակն իմանա իր ապօրինի եղբոր ով լինելը, ընդմիշտ կհեռանա: Կարպիչն ու Վարդը որոշում են Էմիին անակնկալ անել և նրա ծնունդը մեծ շուքով նշել: Տանոն ընկերներից չի թաքցնում, որ զգացմունքներ ունի Էմիլիի հանդեպ: Ֆրիկը Տանոյին զգուշացնում է, որ հեռու մնա քավորի աղջկանից, քանի, որ նրանց կապը կարող է վտանգավոր լինել: Լիլին Վիտուսին պատմում է, որ Ագնեսին տեսել է մանկատան մոտ: Կարպիչը որոշում է իր բիզնեսի գլուխ կանգնեցնել Տանոյին՝ ընդդեմ Բալայանների: Նա սանիկներին հրավիրում է Էմիլիի ծննդյան օրը նշելու: