Յուրին գնում է Զավենին տեսության: Սպարտակը Մանոյից փորձում է ճշտել, թե նա ինչ կապ ունի իր հոր հետ: Սպարտակին բարկացնում է այն հանգամանքը, որ Էմիլին ռեստորանում ծնունդ նշելու տրամադրություն ունի: Յուրին օֆիսում պատահաբար տեսնում է Տանոյին: Տանոն ինչ-որ տարօրինակ բան է նկատում Յուրիի հայացքի մեջ: Արթուրը, գեներալի պահանջով, ցույց է տալիս Անժելի գերեզմանը: Զավենը Կարպիչին հարցնում է, թե ով է իր թոռը՝ Տանոն, թե՞ Ֆրիկը: