Կարպիչը, Ֆրիկն ու Վիտուսը գնում են Բալայանների տուն` փորձելով գտնել Սպարտակին ու տեղեկություն ստանալ Տանոյից: Յուրին զանգահարում է Սպարտակին և իմանում, որ նա կրակել է Տանոյին: Սպարտակը Տանոյին տեղափոխում է հիվանդանոց: Բժիշկները վիրահատում են և փրկում նրա կյանքը: Կարպիչը Յուրիին սպառնում է որդուն բանտարկել տալ: Սպարտակը Էմիլիին ասում է, որ ով համարձակվի մոտենալ նրան, կարժանանա Տանոյի բախտին: