Ռենան Տանոյին խնդրում է որդու դեմ չբողոքել: Վերջինս էլ չի մերժում նրան: Էմին գնում է հիվանդանոց Տանոյին տեսության: Ֆրիկն ու Վիտուսը ոստիկանությունում Տանոյի դեմ բողոք են ներկայացնում: Էմին Տանոյին խոստանում է, որ նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնա: Ռենան որդուն ասում է, որ Տանոն խոսք է տվել նրա դեմ չբողոքել: Սպարտակը զայրանում է և որոշում պատասխանատվությունից չխուսափել: Էմիլին Տանոյի հետ զրուցելուց հետո հասկանում է, թե ինչն է Սպարտակին դրդել կրակել Տանոյի վրա: Տանոյին հարցաքննում են: Նա Սպարտակի անունը չի տալիս: Սպարտակն էլ իր հերթին չի ճանաչում իր մեղքը: