Սպոն ու Էմիլին որոշում են ոչ ոքի չասել երկրից հեռանալու մասին: Սպարտակը միայն գեներալին է պատմում, ով խոստանում է օգնել: Կարպիչը կատարում է Յուրիին տված խոստումը: Յուրին Սպարտակին ասում է, որ Ֆրիկը Բալայան չէ: Արթուրը գեներալին հայտնում է, որ Յուրին թույլ է տվել ոստիկաններին Անժելի գերեզմանը արտաշիրիմում անել: Երբ Տանոն օֆիսից իրերն է հավաքում, որպեսզի հեռանա, հանդիպում է Յուրիին: Յուրին նրան ասում է, որ թույլ չի տա վնասել Սպարտակին: Գեներալի պահանջով՝ Յուրին հրամայում է դադարեցնել Անժելի գերեզմանի արտաշիրմումը: