Հարազատ թշնամի Սերիա 310 Զավենը զանգահարում է Տանոյին և խնդրում հանդիպել, սակայն վերջինս մերժում է: Ագնեսը Վիտուսին ու Լիլիին ասում է, թե Լիլիի մայրը հոգեբուժարանից փախուստի է դիմել 2 տարի առաջ և նրան փնտրում են: Լյովը նկատում է, որ Սյուզին ճանաչում է Սպարտակին ու Էմիին: Սպարտակը, ստիպողաբար, Էմիին տուն է տանում: Ժակլինը լսում է Սիմայի հեռախոսազրույցը Արթուրի հետ, որ մայրը այլևս քայլել չի կարող: Յուրիի հետ հանդիպման է գնում մի լրագող, ով տեղեկություն ունի Անժելի մասին: