Հարազատ թշնամի Սերիա 318 Ժակլինը Սիմային զանգահարում է և հայտնում, որ գտնվում է օդանավակայանում: Նատան ժխտում է, որ ինքն է Անժելը: Անժելի ավտովթարի ապացույցները հանրությանը չներկայացնելու դիմաց նա գումար է պահանջում: Սպոն, Էմիի ու Սյուզիի հանդիպումը կանխելու նպատակով, փորձում է համոզել Էմիլիին հեռանալ Սևանից: Յուրին իր աշխատակցին հանձնարարում է Նատայի մասին տեղեկություններ հավաքել: Արթուրը վերադառնում է Հայաստան: Գեներալը նրան հարցուփորձ է անում Նատայի մասին: