Հարազատ թշնամի Սերիա 445 Էմին Սյուզիի մահվան մեջ իրեն է մեղավոր զգում: Յուրին թողնում է Կարպիչին արյունաքամ վիճակում և, թոռանը վերցնելով, հեռանում: Տանոն Ֆրիկին ասում է, որ Յուրի Բալայանը արդեն գիտի, թե ով է սպանել մորը: Կարպիչին տանում են վիրահատարան: Սպարտակը պապին գտնում է անգիտակից վիճակում: Պապը նրան պատմում է, որ Կարպիչն է թալանել իրենց տունը և սպանել կնոջը: Յուրին հորն ու որդուն ասում է, որ սպանել է Կարպիչին: Էմիլին լսում է այդ խոսակցությունը: