Հայագիտական, ճանաչողական, ազգագրական հենքով ֆիլմաշար, ասել է թե՝ ԻՆՉՈ՞Վ ԵՆՔ ՏԱՐԲԵՐ։ Ինչն է դարձնում հային, Հայաստանն ու հայկականը եզակի: Որոնք են այն արժեքներն ու ավանդույթները, որոնք դարեր շարունակ կերտել են հայի կերպարն ու հայ մշակույթը: Պարզ թվացող երևույթներն ու հասարակ առարկաները նախագծում դառնում են խորհրդավոր ու նշանակալի, իսկ բարդ թեմաները՝ մոտ ու ըմբռնելի: Թե՛ տեղացիների, թե՛ սփյուռքահայերի, թե՛ օտարերկրացիների համար ֆիլմերը կդառնան Հայաստանն ավելի լավ ճանաչելու, գնահատելու, զարմանալու ու հիանալու առիթ: Բազմակողմանի ու անմիջական մոտեցմամբ՝ նախագծի հեղինակ Գոհար Գասպարյանը կպատմի, կհետաքննի ու կներկայացնի հայկական արժեքները: