Հռոմի պապի որդեգիրը՝ իռլանդացի Պատրիկ Մաքքենան, որոշում է վերածնել կաթոլիկ եկեղեցու փառքը։ Դրա համար նա գնում է ծայրահեղ քայլերի. բեմականացնում է իլյումինատների դավադրություն և նրանց անունից կազմակերպում է հոր սպանությունը ու չորս կարդինալների առևանգումը։ Ավելի համոզիչ դարձնելու համար հրավիրում են խորհրդանիշերի մասնագետ Ռոբերտ Լանգդոնին, որը ներառվում է հետաքննության մեջ, հայտնաբերում է երեք կարդինալների դիակները և ջրից փրկում է չորրորդին։ Լանգդոնը հասկանում է, որ հետքերը տանում են Վատիկան: Նման եզրահանգումների է գալիս Շվեյցարական գվարդիայի հրամանատար Ռիխտերը, բայց Պատրիկը, ժամանակավորապես լինելով Վատիկանում գլխավորը, զրպարտում է նրան՝ մեղադրելով իլյումինատներին հարելու մեջ։ Լանգդոնը ուսումնասիրում է Պապի սենյակում տեղադրված թաքնված տեսախցիկի տեսագրությունները, և գաղտնիքը բացահայտվում է։ Պատրիկը բոլոր հնարավորություններն ունի դառնալու Հռոմի պապ, բայց նրա չարագործ նախագիծը բացահայտված է։ Գիտակցելով իր անկումը՝ նա ինքնահրկիզվում է։ Նոր Հռոմի պապ է դառնում շատրվաններում փրկված կարդինալը։