ԱՄՓՈՓՈՒՄ N3 2015 - Մենք պատասխանատու ենք բոլոր նրանց համար, ում ընտելացնում ենք: “Կիսաբաց լուսամուտներ”-ն էլ իր հերթին պատասխանատու է իր բազմահազարանոց լսարանի առաջ: Հենց այդ պատճառով է, որ մենք փորձում ենք ավելի հետևողականորեն ներկայացնել այն ամենն, ինչ կարողանում ենք անել միասին: Այս տարի արդեն երրորդ անգամ մենք ամփոփում ենք միասին կատարած աշխատանքի արդյունքները: "Կիսաբաց լուսամուտներ"-ի խմբագրությունում հնչած հեռախոսազանգերը միայն ու միայն մի բան են հաստատում, որ մենք ուժեղ ենք միասին և միասին մենք կարող ենք ավելին: