ՎԵՐՋԻՆ ԿԱՆԳԱՌ - 2012 թվականի դեկտեմբերի 18-ին Ատոմ Մարկոսյանը հերթական անգամ աշխատանքային այցով մեկնեց Լեռնային Ղարաբաղի հանրապետություն: Մեկշաբաթյա գործուղումը սովորականից այլ ավարտ ունեցավ. տունդարձի հերթական ճանապարհն այս անգամ ուրիշ էր: Հարազատները գնացին Ատոմի մոտ ու այլևս նրան տեսնելու հնարավորություն չունեցան: Ի՞նչ տեղի ունեցավ մեկշաբաթյա գործուղման ընթացքում, ինչպե՞ս Կապան քաղաքը Ատոմի համար վերջին կանգառ դարձավ և ովքե՞ր են պատասխանատու նրա մահվան համար: