ԾՈՎԱԿԻ ԱԼԵԿՈԾՈՒԹՅՈՒՆԸ - 2014 թվական, սեպտեմբերի 20, Վարդենիս-Երևան մայրուղի, 1-ին կիլոմետր: Երեկոյան 18:30-ի սահմաններում հայր ու որդի Սարգսյանները Վարդենիսից Ծովակ էին վերադառնում: Մեքենայի ազդանշան, ճանապարհ ուզելու պահանջ ու անսպասելի վեճ: Վեճի իրական պատճառների, անդառնելի հետևանքների, ընտանիքի այսօրվա մեծ ցավի ու մեղավորներին պատժված տեսնելու ցանկության մասին կխոսեն Սարգսյանները: