ԷԲՈԼԱ. ՄԱՐԴԱՍՊԱՆ ՎԻՐՈՒՍ - 2014 թվականի հուլիս ամսվա սկզբին ֆեյսբուքյան անհայտ օգտատեր Գեղամ Ասլամազյանը համացանցում իրարանցում առաջացրեց իր մեկ հրապարակմամբ. Հայաստանում կա էբոլա վիրուս: Քննարկումների թիրախ դարձավ հայաստանյան ժամանցի վայրերից մեկը, որտեղ ապաստան են գտել Աֆրիկայից բերված բոնաբո տեսակի կապիկները: Հայտարարությունից անմիջապես հետո քննարկումների ալիք բարձրացավ, բոլորն իրենց մտավախությունն ու կարծիքն էին հայտնում, իհարկե քննադատողներ ևս եղան: