ԱՂԱՎՆԱՏԱՆ ԽԱԽՏՎԱԾ ԱՆԴՈՐՐԸ - Արմավիրի մարզ, Աղավնատուն գյուղ, Կոմիտաս 33: Այս հասցեում է բնակվում Աշոտի ու Սուսաննայի բազմանդամ ընտանիքը: Համատեղ կյանքում 6 երեխաներ, շատ հոգսեր, բայց շատ երջանկություն: Մահապարտների ջոկատում ընդգրկված Աշոտ Հովսեփյանը ժամանակին պայքարեց մեր երկրի սահմանների խաղաղության համար, սակայն այսօր դժվարանում է պահպանել իր աղավնատան անդորրը: