«ԱՄՈՒՍՆՈՒՍ ԱՐԿԱԾՆԵՐԸ» - Երկհարկանի առանձնատունը տիկին Լարիսային է պատկանում: Արդեն մի քանի ամիս է` նրա դուստր Սուսաննան իր 5 երեխաների հետ տեղափոխվել է հայրական օջախ` Լոռու մարզի Ստեփանավան քաղաք: Շարունակական ծեծերին չդիմանալով` 41-ամյա Սուսաննան լքել է ամուսնու տունը` վերադառնալու ակնկալիքով: Նրա տվյալներով` ամուսինը` Գևորգը, արդեն հասցրել է վաճառել համատեղ ամուսնական կյանքում ձեռք բերած ամբողջ ունեցվածքը` իրեն ու երեխաներին թողնելով ձեռնունայն: Ցավոք, հայրական տանը Սուսաննան ու իր զավակները երկար մնալ չեն կարող: Սուսաննայի մայրն իր պատճառներն ունի աղջկան ու թոռներին տնից դուրս հանելու համար: