ԱԶԻԶՅԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԸ - Հասմիկի ու Էդուարդի ամուսնության պատճառը դարձավ «Սիրո արվեստ» գիրքը: 41-ամյա Հասմիկի որոշումը եղբայրն ու մայրն ուրախությամբ ընդունեցին: Սակայն մոր մահից հետո, ինչպես տիկին Հասմիկն է ասում, եղբայրը հայրական տանն ամբողջությամբ տիրելու ցանկաթյուն ունեցավ: Նա անգամ ծայրահեղ քայլերի գնաց: Վեճերը չդադարեցին անգամ տիկին Հասմիկի եղբոր` Սամվելի մահից հետո. Նրան փոխարինեցին կինն ու զավակները, ու այսօր Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքում շարունակվում է նախկին հարազատների պայքարը: