ՃՆՇՈՂ ՔԱՌԱԿՈՒՍԻՆԵՐ - Արդեն տասը տարի է ինչ Հակոբյանների ընտանիքի անդորրը խախտվել է: Ամուսնու հարազատներ թշնամաբար են տրամադրած իրենց հարսի նկատմամբ։ Ամենօրյա կռիվները դարձել են սովորական , իսկ Քրիստինեի ամուսնու մահը ավելի խորացրեց ստեղծված իրավիճակը: Ամուսնու՝ Մանուկի մահվանից հետո 35-ամյա Քրիստինե Հակոբյանի խնամքին մնացին երկու անչափահաս երեխաները: Բազմաթիվ խնդիրներն ու սոցիալական ծանր վիճակը ավելի են սրում ընտանեկան առանց այդ էլ բարդ հարաբերությունները։