ԳՆՈՒՆՈՒ ԿՌԻՎԸ Քաղաք Վեդի՝ Գնունի փողոցում գտնվող այս տունը լարվածության մեջ է պահում Զինաիդա Մանուկյանին ու նրա եղբոր 2-րդ կնոջ՝ Գոհար Հոպալյանին: Տիկին Զինաիդան պնդում է, որ հարսի՝ իրենց տուն ոտք դնելուց հետո, ամեն ինչ տակնուվրա է եղել: Ըստ տիկին Զինաիդայի, հարսը` եկած իսկ առաջին օրից, նոր խնդիրներ է բերել իրենց կյանք, իսկ ամուսնու մահից հետո , առավել լայնացրել է իր դիրքերն ու ապրում է այնպես, ինչպես ուզում է, առանց հաշվի առնելու տան մյուս բնակիչների ներկայությունը: Ի՞նչ բացահայտումներ կանի հարսի անցյալի մասին տիկին Զինաիդան, ի՞նչ կասկածներ ունի նա, ի՞նչ է պահանջում այսօր եղբոր կնոջից և ինչո՞ւ: