ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂ - 27-ամյա Լալա Սարիբեկյանն իր երկրորդ ամուսնու՝ Արմեն Աղաբաբյանի, հետ ապրած համատեղ հինգ տարիներից, հիշում է միայն վերջին երեքը։ Ամեն Աստծո օր հիշում է, թե, իր իսկ պնդմամբ, ինչպես էր Արմենն անընդմեջ ծեծում իրեն: Լալայի խոսքերով, նա, նույնիսկ, իր Արևիկին լույս աշխարհ է բերել ամուսնուն դեմ գնալով,և, երեխայի ծնունդից մի քանի ամիս անց, բաժանվել է նրանից։