ՄԵԾԵՐԻ ՄԵՂՔՈՎ - Գյումրի քաղաքի Պարոնյան 24 հասցեում գտնվող այս երեք տներն ու նրանց բնակիչները կապված են ոչ միայն բարեկամական, այլ նաև իրավական բազմաթիվ հարցերով: 55-ամյա Հրաչ Հովհաննիսյանը հորեղբորն է մեղադրում տատիկի թողած կտակն անօրինական բացելու ու իրեն հասանելիք ժառանգությանը տիրանալու մեջ: Հրաչ Հովաննիսյանն իր կնոջ ու 11-ամյա դստեր հետ ձմռան ամիսներին արում է բակում գտնվող նախկին ավտոտնակում: Նրանց տիրապետության տակ գտնվող մյուս 2 սենյակներում այսօր չկա կոյողի, իսկ ջրագիծն անցնում է անմիջապես տան միջով: Դատական նիստեր, տարբեր փորձաքննություններ ու փաստաթղթեր, սակայն խնդիրը պարոն Հրաչի համար, կարծես թե լուծում չի ստանում: