«ՔԱՂՑՐ» ԳԻՇԵՐՆԵՐ - Ամուսիններ Ավագ Մկրտչյանն ու Քրիստինե Առաքելյանն արդեն 17 տարի ապրում են միասին՝ Տավուշի մարզի Այրում քաղաքում: Համատեղ կյանքը սկսվեց ու շարունակվեց դժվարություններով: Անտեսելով խնդիրներն ու կարևորելով սերն ու հարգանքը՝ Քրիստինեն ու Ավագն առաջ են գնում: 3 որդիներն ու 3 դուստրերն ապրելու ու ավելիին ձգտելու գրավականն են դարձել նրանց համար: Ընտանիքի հիմնական աշխատող ձեռքը՝ պարոն Ավագը, մեծ դժվարությամբ լուծեց կացարանի հարցը, բայց այսօր կանգնած է հացի խնդրի առաջ: