«Մայրիկների ակումբ». ինչո՞ւ են կրծում եղունգները «Մայրիկների ակումբում» կխոսեն այն մասին, թե ինչո՞ւ է կարևոր ծննդաբերությունից հետո մորն ու մանկանն իրարից չբաժանելը: Հաղորդման ուշադրության կենտրոնում կլինեն վատ սովորույթները՝ մատը ծծել, մազերի ծայրերը պոկել, եղունգները կրծել։ Նյարդաբանը կբացատրի՝ ի՞նչ խնդրի մասին են հուշում մեր երեխաների վատ սովորույթները: Մանկական հիվանդությունների ցանկից այս անգամ խոսելու են արտրիտի մասին: