Հաղորդմանը հյուրընկալած գինեկոլոգի օգնությամբ տաղավարում կփորձենք հասկանալ, թե որոնք են ամենաապահով և անվտանգ հակաբեղմնավորիչները։ Այս թողարկումը նախատեսված է հատկապես այն մայրիկների համար, ում երեխան արդեն 3 տարեկան է։ Հենց այդ տարիքում են ի հայտ գալիս առաջին ընդվզումներն ու կամակորությունները։ 3 տարեկանի ճգնաժամի մասին ամեն ինչ՝ մեկ տեսանյութում: Կքննարկվի նաև ճիճվակրությունը՝ ի՞նչ տարբերակով պարզել՝ արդյոք երեխան ունի այդ խնդիրը և ո՞րն է ձերբազատման ամենաարդյունավետ տարբերակը: