«Մայրիկների ակումբ». 9 ամսական երեխայի խնամքը «Մայրիկների ակումբ» հաղորդման այս թողարկումը նվիրված է 9 ամսական երեխաներին՝ հասակ, ունակություններ ու խնամքի առանձնահատկություններ: Կծանոթանանք ևս մեկ հիվանդության հետ՝ եղնջացան, կսովորենք բացահայտել ու ճիշտ արձագանքել առաջին իսկ ախտանիշերի դեպքում: «Մայրիկների ակումբում» խիստ կարևորում են սպորտ ու երեխա կապը: Այս անգամ կբացահայտենք ուշուի գաղտնիքները: Դպրոցականներ և բջջային տեխնիկա. այս խնդրին առնչվում են գրեթե բոլոր ծնողները։ Մասնագետները մի քանի խորհուրդ կտան, որոնք կօգնեն երեխային չդառնալ սարքերի գերին ու անախորժությունների մեջ չընկնել դրանց պատճառով: