«Մեր մեջ ասած» - Սամվել Սևադա Նկարիչ Սամվել Սևադայի հետ կզրուցեն այն մասին, թե ինչպես սկսեց նկարել, ինչպես թողեց Հայաստանն ու ամբողջ ընտանիքի հետ մեկնեց Միացյալ Նահանգներ, ինչպես ԱՄՆ-ում բացեց նկարչական դպրոց և հաջողակ գործունեություն ծավալեց: Նա կպատմի նաև այն մասին, թե ինչու կրկին վերադարձավ Հայաստան, հիմնեց արվեստի փոքրիկ դպրոց ու սկսեց կրթել սաներին: