«Մեր մեջ ասած» հաղորդման այս շաբաթվա առաջին հյուրը Վահրամ Սահակյանն է։ Նա կխոսի այն մասին, թե ինչո՞ւ է համարվում կոնֆլիկտային մարդ, կպատմի՝ ինչպե՞ս է նիհարել և նույնիսկ կառաջարկի դիետայի իր տարբերակը: Հաղորդման ընթացքում կքննարկեն նաև նրա նոր գիրքը։ Դրամատուրգը կանկեղծանա ու կպատմի, որ ցանկանում է ունենալ արվեստի սեփական դպրոց: