Ալեքսը դպրոցական երեխա է, որն իր հասկակիցների շրջանում խնդիրներ ունի և լեզու չի գտնում շրջապատի հետ։ Իսկ Ռոմանը երաժշտական նախագծի պրոդյուսեր է, որը բաժանվել է կնոջից և ապրում է սիրուհու հետ: Խնդիրներն ամենուր են, սակայն ինչ կպատահի, երբ ինչ-որ հրաշքով հայր ու որդի փոխվեն դերերով և նույնիսկ մարմիններով: Նոր սիթքոմ Մկրտիչ Արզումանյանի և իր որդու՝ Ալեքսանդր Արզումանյանի գլխավոր դերակատարմամբ: