«Նվիրյալները». Արմո Գյուլումյան 4 տարի շարունակ շահումյանցիները դիմադրում էին շրջանը հայաթափելու ադրբեջանցիների փորձերին: 1992-ին հակառակորդն ամեն դեպքում կարողացավ գրավել շրջանն ու կոտրել հայկական դիմադրությունը: Շահումյանցի մարտիկները, սակայն, չնահանջեցին՝ կազմելով «Եղնիկներ» պարտիզանական ջոկատը: Մինչեւ պատերազմի ավարտը ադրբեջանցիները ահ ու սարսափով էին խոսում հայ պարտիզանների ու «Եղնիկների» հրամանատար Նովիկի՝ Արմո Գյուլումյանի մասին: