Ռեժիսոր. Հայկ Կբեյան Սցենարի հեղինակ. Անահիտ Աղասարյան
Հեռուստասերիալի հիմքում ընկած է Վարդգես Պետրոսյանի համանուն վիպակը: Վիպակի գործողությունները տեղի են ունենում Խորհրդային Հայաստանում, իսկ հեռուստասերիալում իրադարձությունները տեղափոխվել են մեր օրեր: Սյուժեն հարստացված է լրացուցիչ գծերով ու պատմություններով, ավելացված կերպարներով, մեր ժամանակներին համապատասխան տեսարաններով ու դիալոգներով: