Ռեժիսոր. Վաչե Թովմասյան Դերերում. Վաչե Թովմասյան, Աննա Գրիգորյան, Լալա Մնացականյան, Գևո, Սերգեյ Սարգսյան, Աշոտ Մելոյան, Բոնի, Մհեր Մխիթարյան
Режиссер: Ваче Товмасян. В ролях: Ваче Товмасян, Анна Григорян, Лала Мнацаканян, Гево, Сергей Саргсян, Ашот Мелоян, Бонни, Мгер Мхитарян
Լուսինեի նախորդ արարքից հետո Ռոբը հասկանում է, որ կարծես անտարբեր չէ նրա նկատմամբ: Գալով դասարան՝ Ռոբը շատ վատ է խոսում իր դեմ ըմբոստացած դասարանի ավագ Անիի հետ: Այնուհետև ուսուցչանոցում Լուսինեի ցածր տրամադրությունը բարձրացնելու պարտականությունը իր վրա վերցրած Ռոբը բացահայտում է, որ Լուսինեն վիճել է քրոջ հետ, իսկ հարազատ քույրը հենց Անին է: Ռոբն արդեն ունի երկու խնդիր՝ շահել Անիի սիրտն ու հաշտեցնել քույրերին: Դրան է գումարվում Լուսինեին դպրոցից հեռացնելու վտանգն, ու կարևոր պահին Ռոբն իր վրա է վերցնում մեծ պատասխանատվություն, ինչից հետո Ռոբը բացահայտում է ամենաանսպասելին: