Текст:

«Բարոյականության ընդհանուր կանոնների նկատմամբ մեր հարգանքը ըստ էության պարտքի զգացումն է»

«Ճշմարտության որոշ բաժին պարունակող մոլորությունները ամենավտանգավորներն են»

«Որպեսզի մարդկանց սովորեցնել սիրել արդարությունը, հարկավոր է նրանց ցույց տալ անարդարության հետևանքները»

«Յուրաքանչյուր մարդու բնավորությունն ազդեցություն է գործում մյուս մարդկանց երջանկության վրա, նայած այն բանին, թե նա նրանց օգուտ բերելու հատկանիշ ունի արդյոք, թե ոչ»

«Փառամոլությունն անհամեմատ ավելի հաճախ է մեզ ստիպում վարվել հակառակ մեր ճաշակի, քան բանականության պահանջը»

«Զայրույթի պահին ինքնատիրապետումը պակաս վեհ ու պակաս ազնիվ չէ, ինչպես և ինքնատիրապետումը սարսափի պահին»
