СТАНЬ VIP
Путин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомСамвел Карапетян возглавил новую партию Сильная Армения

Ալեքսանդր Պուշկին Սերգեևիչ

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Ալեքսանդր Պուշկին Սերգեևիչ

Сообщение Tatev Hayrapetyan » 28 фев 2014, 21:24

(23.46 кб) Просмотров: 1372


Ալեքսանդր Պուշկինը XIX դարի ռուսական մշակույթի մեծագույն
ներկայացուցիչն է, ռուս նոր գրականության և գրական լեզվի հիմնադիրը:
Նրա ստեղծագործությունը համաշխարհային գրականության լավագույն էջերից է:



Ալեքսանդր Պուշկինը սերում է ազնվականական տոհմից: Նախնական կրթությունն ստացել է տանը, 1811–17 թթ-ին սովորել է Սանկտ Պետերբուրգի մերձակա Ցարսկոյե Սելոյի (այժմ՝ քաղաք Պուշկին) պետական լիցեյում, գրել առաջին բանաստեղծությունները: 1817–20 թթ-ին աշխատել է արտաքին գործերի կոլեգիայում, մասնակցել գրական-հասարակական կյանքին («Արզամաս», «Կանաչ լամպ» գրական խմբակներ), ձեռք բերել գրական համբավ:

Պուշկինի աշխարհայացքի ձևավորման համար որոշիչ դեր են ունեցել ռուս ժողովրդի հաղթանակը 1812 թ-ի Հայրենական պատերազմում և 1810-ական թվականների կեսից ցարական ինքնակալության ու ճորտատիրության դեմ սկսված հեղափոխական (դեկաբրիստական) շարժումը: «Ազատություն» (1817 թ.), «Գյուղը» (1817 թ.), «Չաադաևին» (1818 թ.) և այլ բանաստեղծություններում փառաբանել է ազատությունը, նշավակել բռնությունը, որի պատճառով ցարական կառավարությունը նրան աքսորել է Ռուսաստանի հարավ (Եկատերինոսլավ, Կովկաս, Ղրիմ, Քիշնև, Օդեսա), որտեղ մնացել է 4 տարի (1820–24 թթ.): Ստեղծագործական առումով դա պուշկինյան ռոմանտիզմի ծաղկման շրջանն է. գրել է «Հարավային պոեմները»՝ «Կովկասի գերին» (1820–21 թթ.), «Ավազակ եղբայրները» (1821–22 թթ.), «Բախչիսարայի շատրվանը» (1823 թ.), «Գնչուներ»(1824 թ.) և այլ գործեր, որոնց ուժեղ ու հպարտ հերոսները հակադրվում են իրականությանը, պայքարում անհատի և հասարակության ազատության ու իրավունքների համար:

1824–26 թթ-ին Պուշկինն ապրել է Պսկովի նահանգի Միխայլովսկոյե գյուղում՝ տեղական իշխանության մշտական հսկողության տակ: Այս շրջանում նա գրել է «Կոմս Նուլին» (1824 թ.) պոեմը, «Բորիս Գոդունով» (1825 թ.) պատմական ողբերգությունը և այլ գործեր, որտեղ վերջնականապես անցում է կատարել ռեալիզմին, ստեղծել կյանքի օբյեկտիվ, իրական պատկերը, բազմակողմանի, հանգամանքների թելադրանքով գործող ու զարգացող բնավորություններ, պատմական անհատներին և նրանց արարքները բնութագրել աշխատավոր մարդու տեսանկյունից:

Աքսորավայրում իմանալով դեկաբրիստների աքսորի և 5 ղեկավարների մահապատժի մասին՝ Պուշկինը, հավատարիմ իր ազատասիրական գաղափարներին, համարձակորեն նրանց հղել է չափածո ուղերձ՝ «Ի Սիբիր» (1827 թ.):

1825–30-ական թվականների ստեղծագործությունները Պուշկինի հանճարի բարձրագույն արտահայտությունն են: 1830 թ-ին Նիժնի Նովգորոդի նահանգի Բոլդինո գյուղում 3 ամսվա ընթացքում («բոլդինյան աշուն») ստեղծել է տարբեր ժանրերի շուրջ 50 երկ, այդ թվում՝ «փոքր ողբերգությունները»՝ «Ժլատ ասպետը», «Մոցարտը և Սալիերին», «Քարե հյուրը», «Խրախճանք ժանտախտի պահին» և այլն, որոնք առաջնակարգ տեղ ունեն ռուսական դրամատուրգիայի և հոգեբանական ռեալիզմի պատմության մեջ: Այստեղ Պուշկինն ավարտել է իր գլուխգործոցը՝ «Եվգենի Օնեգին» (1823–31 թթ.) չափածո վեպը, որը, Բելինսկու բնորոշմամբ, ռուսական կյանքի գեղարվեստական հանրագիտարան է: Վեպում անհատի հակամարտությունն իրականության հետ և նրա հոգեկան դրաման ներկայացված են 1810–20-ական թվականների հասարակական կյանքի համայնապատկերում: Հանձին վեպի հերոսուհի Տատյանայի՝ Պուշկինն ստեղծել է իր «սիրելի իդեալը»՝ ռուս կնոջ բացառիկ ամբողջական, բարոյապես վսեմ ու հմայիչ կերպարը:

Պետրոս I Մեծ ցարի կյանքին ու գործունեությանը, նրա մեծ բարեփոխումներին են նվիրված «Պոլտավա» (1828 թ.), «Պղնձե հեծյալը» (1833 թ.) պոեմները, «Պետրոս Մեծի սևամորթը» (1827 թ.) անավարտ վեպը, «Պետրոսի պատմությունը» (1835 թ.) աշխատասիրությունը: «Պղնձե հեծյալը» գրողի ամենաբարդ և խորիմաստ երկերից է. փառաբանելով Պետրոս Մեծի գործունեության պատմական նշանակությունը՝ Պուշկինը միաժամանակ ցույց է տվել համապետական շահերի ու «փոքր մարդու» իրավունքների հակասությունը, որից և ծնվում է պոեմի հերոսի՝ Եվգենիի ողբերգությունը:

1830-ական թվականներին Պուշկինը հաճախ է դիմել գեղարվեստական արձակին՝ դառնալով ռուս ռեալիստական արձակի սկզբնավորողը. գրել է «Բելկինի պատմվածքները» (1830 թ.), «Պիկովայա դամա» (1833 թ.) վիպակը, «Դուբրովսկի» (1832–33 թթ.), «Կապիտանի աղջիկը» (1833–36 թթ.) վեպերը, «Պուգաչովի պատմություն» (1833 թ.) ուսումնասիրությունը և այլ երկեր:

Պուշկինը բազմիցս անդրադարձել է ժողովրդական բանահյուսության սյուժեներին ու կերպարներին, մշակել դրանք՝ ստեղծելով կատարյալ գործեր: Հիշարժան են «Ռուսլան և Լյուդմիլա» ռոմանտիկական պոեմը (1820 թ.), «Տերտերն ու իր Բալդի ծառան» (1830 թ.), «Սալթան թագավորի հեքիաթը» (1831 թ.), «Քնած դշխուհին և յոթ քաջերը» (1833 թ.), «Հեքիաթ ձկնորսի և ձկնիկի մասին» (1833 թ., հայերեն՝ 1884 թ-ին՝ «Ոսկե ձկնիկ» վերնագրով) չափածո հեքիաթները և այլ ստեղծագործություններ, որտեղ, հարազատ մնալով բանահյուսության ոճական ու ժանրային յուրահատկություններին, արտացոլել է ռուս ժողովրդի կենցաղը, աշխարհընկալումն ու մտածելակերպը:

Ռուսական գրականության առաջավոր ուժերը համախմբելու և պաշտոնական քաղաքականությանը հակադրվող գրական շարժում ստեղծելու նպատակով «Լիտերատուրնայա գազետա» թերթում և իր հիմնադրած «Սովրեմեննիկ» (1836 թ.) ամսագրում Պուշկինը հանդես է եկել հրապարակախոսական, գրաքննադատական հոդվածներով:

Կյանքի վերջին տարիներին Պուշկինի համար ավելի անտանելի էին արքունական-ազնվականական միջավայրի խարդավանքները, և ի վերջո դարձել է դրանց զոհը: 1837 թ-ի հունվարի 27-ին ֆրանսահպատակ Ժորժ Դանտեսի հետ մենամարտում մահացու վիրավորվել է և 2 օր անց վախճանվել:

Պուշկինի երկերը թարգմանվել են աշխարհի գրեթե բոլոր լեզուներով: Նրա ստեղծագործությունը մշտապես ռուս և համաշխարհային գրականության ուշադրության կենտրոնում է: Պուշկինագիտությունը ռուս գրականության ամենաընդգրկուն ճյուղերից է և իր զարգացման բոլոր փուլերում պայմանավորվել է ազգային գրականության, պատմության, տեսության կարևորագույն հանգուցային հարցերով:

Պուշկինի ստեղծագործությունների հիման վրա նկարահանել են կինոնկարներ («Պիկովայա դամա», 1910, 1916 և 1982 թթ., «Եվգենի Օնեգին», 1911 և 1958 թթ., «Հեքիաթ Սալթան թագավորի մասին», 1943, 1966 և 1984 թթ., «Կապիտանի աղջիկը», 1959 թ., «Ռուսլան և Լյուդմիլա», 1972 թ., «Բորիս Գոդունով», 1986 թ., «Օնեգին», 2000 թ., և այլն), գրել են օպերաներ («Ռուսլան և Լյուդմիլա», 1842 թ., «Ջրահարսը», 1856 թ., «Բորիս Գոդունով», 1869 թ., «Պիկովայա դամա», 1891 թ., «Ոսկե աքաղաղը», 1908 թ., «Դուբրովսկի», 1984 թ., և այլն) ու բալետներ («Կովկասի գերին», 1823 և 1938 թթ., «Բախչիսարայի շատրվանը», 1934 թ., «Պղնձե հեծյալը», 1949 թ., և այլն), ստեղծել են կերպարվեստի գործեր:

Պուշկինի կապերը հայ իրականության հետ խորն են ու բազմազան: 1829 թ-ին նա եղել է Հայաստանում, որի մասին մանրամասն գրել է «Ճանապարհորդություն դեպի Արզրում» (1835 թ.) գրքում: Նրա գրեթե բոլոր գեղարվեստական ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն (հաճախ՝ մի քանի թարգմանությամբ): 1850-ական թվականներին և հետագայում նրա երկերից թարգմանել են Միքայել Նալբանդյանը, Ռափայել Պատկանյանը, Սմբատ Շահազիզը, Ղազարոս Աղայանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Ալեքսանդր Ծատուրյանը, Աթաբեկ Խնկոյանը, XX դարի առաջին քառորդում՝ Եղիշե Չարենցը, Ավետիք Իսահակյանը, Նաիրի Զարյանը և ուրիշներ, որոնց ստեղծագործություններում արտահայտվել է Պուշկինի ազդեցությունը: Հյութեղ լեզվով ու վառ պատկերներով հատկապես աչքի են ընկնում Հովհաննես Թումանյանի թարգմանությունները, որոնք բնագրի ոգու և ոճի ճշգրիտ վերարտադրման հրաշալի օրինակներ են:

Պուշկինյան թեմաներով նկարներ են ստեղծել Հովհաննես Այվազովսկին, Վարդգես Սուրենյանցը, Մարտիրոս Սարյանը, հայկական թատրոնում բեմադրվել են «Բորիս Գոդունով», «Ժլատ ասպետը», «Քարե հյուրը», «Մոցարտը և Սալիերին» և այլ գործեր:
Պուշկինի անունով կոչվել են քաղաքներ, գյուղեր, փողոցներ, դպրոցներ ՌԴ-ում և այլ երկրներում: Պուշկինի անվան թանգարաններ և տուն-թանգարաններ են գործում ՌԴ Պուշկին, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա և այլ քաղաքներում:

Երևանում և ՀՀ այլ բնակավայրերում կան Պուշկինի անունը կրող դպրոցներ, փողոցներ, պուրակներ, գյուղ (Պուշկինո՝ Լոռու մարզում), լեռնանցք (Բազումի լեռնաշղթայում), որտեղ Պուշկինը հանդիպել է Ալեքսանդր Գրիբոյեդովի դին սայլով տեղափոխող խմբին:

Երևանում` Պուշկինի անվան դպրոցի առջև տեղադրված է բանաստեղծի կիսանդրին:


«Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին մանկան պես լաց է լինում,
Մին ոռնում է զերթ գազան.
Մին վայրենի սուլում պես-պես,
Աղմկում է տանիքում,
Մին ուշացած ճամփորդ ասես
Լուսամուտն է նա թակում...»:

Հատված Պուշկինի «Ձմեռվա իրիկունը»
բանաստեղծության`
Հովհաննես Թումանյանի թարգմանությունից


«Ասում են՝ դժբախտությունը թերևս լավ դպրոց է: Բայց երջանկությունն էլ լավագույն համալսարանն է»:
Ալեքսանդր Պուշկին


«...Նրա (Պուշկինի) մեջ ռուսական բնությունը, ռուսական հոգին, ռուսաց լեզուն, ռուսական բնավորությունն արտացոլվել են նույնպիսի մաքրությամբ, նույնպիսի զտված գեղեցկությամբ, որով լանդշաֆտն արտացոլվում է օպտիկական ապակու ուռուցիկ մակերեսին»
Նիկոլայ Գոգոլ,
ռուս գրող
:


«Ռուսական առաջին ազգային չափածո պոեմը եղել և մնում է Պուշկինի «Եվգենի Օնեգինը», որի մեջ ավելի շատ ժողովրդականություն կա, քան որևէ ռուսական ժողովրդական երգի մեջ...
...Պուշկինը հավիտյան ապրող և շարժվող երևույթներից է, որոնք կանգ չեն առնում այն կետում, որտեղ վրա է հասել մահը, այլ շարունակում են զարգանալ հասարակության գիտակցության մեջ»:
Վիսարիոն Բելինսկի,
գրաքննադատ


«Պուշկինը համաշխարհային գրականության բանաստեղծական արեգակն է ... պոետներից ամենապայծառն ու վսեմը»:
Եղիշե Չարենց,
բանաստեղծ
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

Ալեքսանդր Պուշկին Սերգեևիչ

Сообщение Karen » 28 фев 2014, 21:26

:34:
Аватара пользователя
Karen
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Ալեքսանդր Պուշկին Սերգեևիչ

Сообщение Tatev Hayrapetyan » 28 фев 2014, 21:43

:roll:
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель



Вернуться в Կենսագրություններ



 


  • Похожие темы
    Ответы
    Просмотры
    Последнее сообщение