ԱՆԻ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
***
Մշտնջենական շրջաապտույտով,
Եվ ճշմարտության հետքերով խոնարհ,
Եվ անապատի ունայն զեփյուռով,
Տիեզերական խոր իմաստությամբ:
Դու քո խորքերում աստղակործանիչ
Եվ քո էությամբ սկիզբ ու անմահի,
Ես մի մասնիկը քո ամբողջության
Դու իմ մասնիկը կորուսյալ պահի:
Անսահմանության անհուն ափերում,
Մի փոքրիկ բույն եմ իմ խնդիրներով…
Քո սիրո առջև տեսիլքս տկար,
Պարուրիր դու ինձ անհասի սիրով:
Մշտնջենական շրջաապտույտով,
Եվ ճշմարտության հետքերով խոնարհ,
Եվ անապատի ունայն զեփյուռով,
Տիեզերական խոր իմաստությամբ:
Դու քո խորքերում աստղակործանիչ
Եվ քո էությամբ սկիզբ ու անմահի,
Ես մի մասնիկը քո ամբողջության
Դու իմ մասնիկը կորուսյալ պահի:
Անսահմանության անհուն ափերում,
Մի փոքրիկ բույն եմ իմ խնդիրներով…
Քո սիրո առջև տեսիլքս տկար,
Պարուրիր դու ինձ անհասի սիրով:


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team
