СТАНЬ VIP
Памятник народному артисту Армении Ерванду Манаряну установлен в Ереване к его 100-летиюБиография КомитасаВ Грузии расследуют 47 уголовных дел, связанных с нарушениями на выборахВ России наблюдается рекордный рост стоимости аренды жильяПогода в Армении 1 ноябряЭкспорт из Армении в долларовом эквиваленте увеличился почти на 220 процентов

ԱՐԱՐԱՏ ԳՈՒԼԲԱՆԳՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՐԱՐԱՏ ԳՈՒԼԲԱՆԳՅԱՆ

Сообщение Harutin » 30 сен 2010, 17:58

ԱՐԱՐԱՏ ԳՈՒԼԲԱՆԳՅԱՆ

Ararat Gulbangyan.jpg
Ararat Gulbangyan.jpg (9.1 кб) Просмотров: 612
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐԱՐԱՏ ԳՈՒԼԲԱՆԳՅԱՆ

Сообщение Harutin » 30 сен 2010, 17:59

ՀՂԻՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾ


- Սրբազան Հայր, ի սեր Աստծո, դուք պետք է կանոնավոր ընդունեք դեղորայքը: Ջերմեռանդ աղոթքը հարկավ զորեղ սպեղանի է, սակայն տղայամտություն կլինի անտեսել ուղղափառ բժշկության խորհուրդները: Սրբազան Հայր, դուք դեռ երեկ ակնարկեցիք, որ հոգեցունց ժամեր եք դիմակայել:
- Այո, ես արդեն մի քանի օր է, ինչ աչք չեմ փակում, այդ տեսարանը աննկարագրելի շքեղ էր ու այնքան սարսափելի...
- Սրբազան Հայր, ես պարտավոր եմ իմանալ ողջ եղելությունը, որպեսզի չվրիպեմ դեղաչափի մեջ:
- Հավատա, հիմա դա այնքան էլ կարևոր չէ: Նրանք ինձ մոտ եկան առավոտ կանուխ, նոր էի արթնացել: Ներկայացան որպես ամուսիններ, ովքեր արդեն տասնհինգ տարի է, ինչ բժշկությանը անհայտ պատճառներով զրկված են զավակ ունենալու բերկրանքից: Խնդրեցին կազդուրիչ աղոթքով մխիթարել իրենց, հետո անսպասելի, հենց խորանի առջև արեցին այն, ինչ անում են ամուսինները, երբ զավակ են տենչում...
- Սրբազան Հայր, բայց դա սրբապղծություն է...
- Լռի՛ր, տղաս, երբեք մի շտապի՛ր, մենք չէ, որ պիտի դատենք անզավակությամբ տառապողներին: Երբ կարկամած ու ասես շանթահար շրջվեցի այդ տեսարանից, հանկարծ շռնդալից բացվեցին եկեղեցու դարպասները և վաղորդյան ճաճանչները կարծես բոցավառեցին հնատաշ քարերը: Անհասկանալի ձայներ լսեցի, մարդկային օտար խոսքեր և Հրեղեն Լեզուներ տեսա, որոնք հեղվում էին ամուսինների վրա: Հետո, ասես բնազդաբար, ի կամոք հրեշտակի հաղորդության գավից կարմիր հեղուկ ցողեցի նրանց վրա՝ Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ: Գրված է. Թող որ կանայք մշտապես հնազանդ լինեն իրենց մարդկանց ամեն ինչում և մարդը պիտի թողնի իր հորն ու մորը և պիտի գնա իր կնոջ ետևից, և երկուսը պիտի լինեն մեկ մարմին...

Դոկտոր Մարատը վստահեցնում է, որ առաջին հղիությունը բնականոն ընթացք է ունեցել և բեղմնավորման հիմնարար հայեցակարգը համապատասխանել է մանկածնության ուղղամիտ չափանիշներին: Այս մասին վկայող գլխավոր փաստաթուղթը իհարկե լռում է այդ բախտորոշ իրադարձության մանրամասների մասին, սակայն այլընտրանք չի թողնում անհարկի տարընթերցումների: Մեկ-երկու թերուս և հավակնոտ ինքնակոչներ ժամանակ առ ժամանակ փորձել են վիճարկել այդ իրողությունը, սակայն հղիության Ավետիսը այնքան զորեղ է եղել, որ շուտով այդ մարդիկ պապանձվել են՝ վերստին կարդալով անձեռակերտ խորհուրդը: Բայց որքան էլ տարօրինակ է, դեռևս հնչում են ձայներն՝ որպես ուղղափառ դավանաբանության հեգնանք և ասես հերձվածողության վերամարմնավորում այդ քմահաճ ընդդիմադիրները հիշեցնում են իրենց գոյությունը.
- Բեղմնավորված կնոջ կարգավիճակի հռչակումը դեռևս հեռու է վերջնական վճռի արձակումից և մանկածնության արարողակարգը ինքնին չի պարտավորեցնում խոնարհաբար մոտենալ վիճահարույց խնդրին: Մենք կանգնած ենք երկվության առջև, երկու հակընդդեմ աշխարհայացքներ արմատապես տարբերակում են իրական հղիության բացահայտումը: Հղիության գաղտնի ժամանակաշրջանը անկասկած մարտահրավեր է ուղղափառ բժշկության հիմնադրույթներին և խոսում է հօգուտ քողարկված պտղի աննյութական աշխարհների հետ նրա սերտ փոխհարաբերությունների մասին: Յուրաքանչյուր աղջիկ ի սկզբանե հղի է: Մեր դավանաբանության հիմնաքարը այս է: Այլ հարց է, թե երբ է միանում ժամացույցը, և երբ է տրվում մեկնարկը հղիության երկրային գործընթացի: Ով ունակ է քննելու մարդկային սիրտն ու երիկամները, նա էլ հավանություն է տալիս այդ մեկնարկին: Կշտամբել կնոջը անպտղության մեջ նշանակում է կազմալուծել Հղիության Պայմանագիրը և սպանել Մանկանը, որին Տիեզերքն է սպասում: Ստեղծված իրադրությանը անառարկելի հոժար Տղամարդն է միայն հավակնում կոչվելու Հայր և ձեռք բերում իրավունք Որդի ունենալու: Երբ Տղամարդը անսահման հոժար է, արժանապատվության սկզբունքների թվացյալ նահանջը նրան ավելի է զորացնում: Իսկական Տղամարդը Լացող տղամարդն է և ոչ թե՝ պառակտումների զոհ գնացողը:
Ճշմարիտ ու անկեղծ լացը անփոխարինելի փրկօղակ է արգանդի խորին ծալքերում անպաշտպան ու գոյության մարտադաշտերում դեգերող մանուկների աղեկտուր ճիչերից սփոփվելու համար: Ճշմարիտ ու անկեղծ լացը անվերապահ կապիտուլյացիա չէ, այլ ընդամենը մարտավարական դիրքերի վերադասավորման նախասկիզբ, քանզի Աստված տղամարդուն վհատության ոգի չտվեց, այլ զորության և սիրո, և զգաստության:
Դոկտոր Մարատը հղիության կանխավարկածի այսօրինակ հայեցակարգը սոփեստություն է որակում: Նրա առողջ հղիության մեծագույն նախապայման է համարում նախածննդյան շրջանի հիգիենիկ իրավիճակը և հորդորում է կենտրոնանալ հետծննդյան, իր բնորոշմամբ՝ Մանկան երկրային առաքելության բացահայտմանը:
- Մանուկը պետք է մշտապես խմի մայրական անխարդախ կաթը, - կարծում է դոկտորը և իր բոլոր ելույթներում բառացի հայտարարում.
- Իրական հղիությունը սոսկ մեխանիկական կշռադատված ու անվրեպ ակտի հետևանք է, երբ կանոնավորապես բացվում Մեծ և Փոքր Դարպասները և հաղթական Հեղուկն անարգել լցվում է ներս: Ավելին, դոկտորի համար անխորտակելի դարպասներ չկան, պետք է կարողանալ հաշվենկատ սառնասրտությամբ որդեգրել տղամարդկային հիմնական սկզբունքների նախապայմանները.
- Սերը հաճախ հանդես է գալիս որպես պատժիչ մեքենա և կարող է նյունիսկ առանց նախազգուշացման կազմաքանդել Մանկան ճակատագիրը: Ես ընդունում եմ, որ Աստված ներողամիտ է ընդմիշտ և ցանկացած պարագայում, սակայն սերը ներման գործառույթը ոչ միշտ է իրականացնում հաշվի առնելով մարդկային թուլակամ բնույթը: Այն շատ հաճախ ունակ է նաև բիրտ ու անողոք միջամտությամբ պարտադրել իր խաղը:
- Հավատացե՛ք, - աղաղակում է դոկտորը, - սա պարզապես մի կործանարար որոգայթ է մանկածնության համար:


«Ֆորմուլա-1» դասի ավտոմրցավազքի մրցարշավորդ Միխայիլ Շումախերի վկայությունը:
-Մեկնարկից 10 վայրկյան անց ես սլանում էի խելահեղ արագությամբ: Ուղղորդողի ձայնը հանկարծ ընդհատվեց և հաջորդ վայրկյանին հազարավոր Հրեղեն Լեզուներ հայտնվեցին մեքենայի առջև: Երթուղին այլև չէր նշմարվում, աղետից խուսափելու համար բնազդաբար հետևեցի թռչող լեզուների պարսին: Քիչ անց տեսա դարպասները՝ Մեծ և Փոքր, վարագուրված հուրհրացող նրբին թաղանթով: Միջանցիկ քամուն համընթաց մենք մխրճվեցինք դարպասներից ներս:
Հրշեջ ջոկատի հրամանատար կապիտան Ալեքսանդր Ունանովի բացատրագրից.
-Ահազանգից 20 վայրկյան անց դեպքի վայր էինք շտապում մեծ արագությամբ: Հանկարծ դիսպետչերի հետ կապն ընդհատվեց: Հաջորդ վայրկյանին հազարավոր Հրեղեն Լեզուներ հայտնվեցին մեքենայի դիմապակու առջև: Քաղաքի փողոցները այլևս չէին նշմարվում: Վթարից խուսավելու համար վարորդին բնազդաբար հրամայեցի հետևել թռչող լեզուներին: Մենք տեսանք դարպասները՝ Մեծ և Փոքր, և այդ հուրհրացող վարագույրը ևս: Միջանցիկ քամուն համընթաց մենք սլացանք բացվող դարպասներից ներս:

Մեծ և Փոքր
(դրամա 1 գործողությամբ)
Գործող անձինք
Արքա
Արքայադուստր
Բանագնաց
Քրիստոսից առաջ 1 թվական: Պաշարված ամրոց: Արքան և արքայադուստրը բարձր պարիսպների դիտակետից նայում են թշնամու զորքին:
Արքա- Վստահաբար ասում եմ, անհնար է խորտակել պարիսպները, իսկ Մեծ և Փոքր դարպասները անառիկ են:
Արքայադուստր- Ո՞վքեր են այս մարդիկ, հա՛յր:
Արքա- Սրանց առաջնորդը իրեն Լացող Տղամարդ է հորջորջում, իսկ իր զորքին Բեղմնավորման մարտիկներ է անվանում:
Արքայադուստր- Իսկ ինչ է նա մեզանից ուզում:
Արքա- Նա պահանջում է, որ մենք ինքնակամ բացենք Մեծ և Փոքր դարպասները և զորքին առանց արյունահեղության ներս թողնենք:
Արքայադուստր- Այդ մարդը կարծում եմ մոլագար է, կամ էլ ինչ-որ մեկի քմահաճ հրամանն է կատարում:
Արքա- Այո, դա այդպես է, այդ մեկին նա Աստված է անվանում, իսկ նրա կամքի իրագործումը անքննելի նպատակ:
Արքայադուստր- Հայր, կարծում եմ բանագնացի միջնորդությամբ պետք է շարունակենք հաղորդակցումը այդ մարդու հետ: Գուցե կարողանանք պարզել նրա իրական նպատակը և էությունը:
Մոտենում է բանագնացը և Արքային փոխանցում կնքված մագաղաթը: Արքան զննում է կնիքը, ապա հրամայում բանագնացին բացել և կարդալ գրվածը:
Բանագնաց- (բարձրաձայն կարդում է) Տեր Արքա, այս խոսքերը նախ և առաջ Ձեր դստեր ունկի համար են: Ես դույզն-ինչ կասկած չունեմ, որ վաղ թե ուշ նա իր ձեռքով կբացի Մեծ և Փոքր դարպասները և Աստծո կամքին ընդառաջ՝ կշնորհի, որ Բեղմնավորման Հոգին և նրան հավատարիմ մարտիկները անարգել մտնեն Ամրոց: Այդ ժամ նրա իմաստուն սիրտը կհասկանա, որ որևէ կնոջ անբարո վարքը վշտացնում է Աստծուն և նա գործուն միջոցներ կձեռնարկի վերադաստիարակելու թե՛ իրեն և թե՛ ուրիշներին: Սակայն կանխակալ վերաբերմունքով հալածանք սանձազերծելը, որպեսզի բոլորը խոստովանեն իրենց մեղքը, ցանկալի գործելակերպ չէ: Լավագույնը՝ պարզ և հասկանալի բացատրական աշխատանքի քաղաքականությունն է, երբ բոզաբարո կանանց սրտերում առաքինություն ծլարձակող սերմեր են զետեղվում: Երկակի կյանքով ապրող կինը ողորմելի էակ է, նա անգիտակցաբար սպառում է բեղմնավորվելու իր պաշարները և կամա թե ակամա մարտահրավեր է նետում Աստծո Կամքին: Ձեր դուստրը պետք է հստակ գիտակցի այս իրողությունը և հասկանա, որ սիրո լիազորությունները թեև անսահմանափակ են, սակայն մշատապես կանոնակարգվում են Աստծո Օրենքով: Բռնաբարվելու գայթակղությունը ևս անթաքույց առակա է կնոջ հուզաշխարհում: Օրենքը մինչ այսօր որևէ հաստատուն բանաձև չի առաջարկում, այլ սոսկ մի հուշող ենթահոդվածով մեկնաբանում է, որ բռնաբարությունը, եթե այն կազմակերպված է ճշգրիտ ու իրատեսական ընթացակարգով և որևէ կերպ չի վնասում մանկածնության գործառույթին, ժամանակ անց վերաիմաստավորվում է որպես արվեստի մի ինքնատիպ ու բացառիկ ստեղծագործություն: Մենք բնավ հակված չենք նույնացնելու բռնարարքը բռնաբարության հետ: Բռնարարքը միայն ցավ է պատճառում, այն բնականաբար զուրկ է գեղագիտական ենթատեքստից և հաճախ է հարուցում համարժեք գործողություններ: Կիրառելով կոպիտ ուժ, բռնի կերպով բացելով Մեծ և Փոքր դարպասները, մենք վտանգում ենք որևէ բանակցության հնարավորությունը և մերժում փոխահարաբերությունների բնականոն զարգացումը: Բեղմնավորման Հոգին ի սկզբանե մերժում է նման գործելակերպը և ոչ մի պարագայում իր մարտիկներին չի տեղաշարժում ճանապարհային անգրագետ քարտեզով: Նա Ինքը ճանապարհն է, որտեղով պետք է անցնեն բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել լույսը և բոլոր նրանք՝ ովքեր տենչում են զգալու մանկածնության բերկրանքը: Հավատում եմ, որ Ձեր դուստրը այնքան խոհեմ է, որ արդեն իսկ իր մարմնում նախապատրաստում է մեծագույն իրադարձության կենսատարածքը և իր հոժար վարքագծով վարդաբույր առագաստ է պարզում Փեսայի համար: Բեղմնավորման Հոգին որպես զոհաբերության կատարյալ օրինակ ակնկալում է մարմնի անվերապահ հնազանդություն: Եթե Ձեր դուստրը, Աստված մի արասցե, հանկարծ գայթակղվի և փորձի շփոթված սակարկել մեծագույն իրադարձության հիմնադրույթները, հաջորդ իսկ վայրկյանին ամլության դևը կտոնի իր հաղթանակը, և ենթադրյալ սիրո ծուղակում հայտնված ընտրյալ կինը կկերպարանափոխվի մի լաչառ ու բոզաբարո քածի: Նա իր սպանիչ շատախոսությամբ և անպարկեշտ վարքագծով կվարկաբեկի մանկածնության գաղափարը ու կեղծ ազատության որոգայթում կսկսի խեղդվել արծաթասիրության ճահճաջրերում: Ինչևէ, դարպասները պետք է բացվեն առավոտ վաղ, արևածագին, երբ կենարար թթվածինը սկսում է խայտալ վաղորդյան լույսերի մեջ, երբ հյութառատ բողբոջները պայթում են համընթաց ու կրքահարույց քամուց:
Նետաձիգների առաջապահ գունդը կնետահարի դարպասների վրա թևածող սրատես անգղներին, նիզակակիրների ջոկատը խուճապի կմատնի դարպասները հսկող ծույլ ու քինոտ շներին, վարդաջրով լցված բյուր տակառներից հետնապահ վաշտը անուշաբույր հեղուկը կցողի դարպասների վրա, վաղորդյան միջանցիկ քամին նրբորեն ետ կտանի հուրհրացող մետաքսյա վարագույրը և Բեղմնավորման Հոգին կառաջնորդի իր մարտիկներին բացվող դարպասներից ներս: Ահա սա է Աստծո Կամքը և թող այն ի կատար ածվի:
Վարագույր:

Օրինակելի թալիսման անպտղության չարանենգ
ու կամակոր դևին հալածելու համար
S A T O R
A R E P O
T E N E T
O P E R A
R O T A S
Ես՝ ____________________________________ հանուն մանկածնության անվերապահ հալածում եմ անպտղության չարանենգ ու կամակոր դևին: Երիցս հալածում եմ:
- Սրբազան Հայր, իսկ ի՞նչ եղավ հետո...
- Երեք օր շարունակ, վաղորդյան լույսերի հետ նրանք գալիս էին այստեղ: Ուժասպառ, բայց հույսերով լեցուն մի բախտորոշ ճակատամարտ էր, բացվում էին Դարպասները, Հրեղեն Լեզուները թևածում էին ցնցվող կամարների ներքո, բերկրանքի ճիչերից բռնկվում էին մոմերը: Նրանք սիրո արահետներում մոլորված ոչխարներ չէին, այլ տափաստանի սովահար ու վիրավոր գայլեր, որ կերակրելու էին եկել իրենց տենչանքի ձագերին: Ես անդադար աղոթում էի, անկարող էի զսպել արցունքներս, ահա տես գիրքը ամբողջովին թաց է: Տառապանքն ու ցանկությունը ուժասպառ էին արել ու քամել նրանց անխոտոր ու վտիտ մարմինները, սակայն նրանք հավատում էին և Հրեղեն Լեզուները շարունակ հեղվում էին նրանց վրա: Նրանք անկասկած երջանիկ էին, նրանք անվերապահ հավատում էին և ցնծում էին Մեծ և Փոքր Դարպասները:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐԱՐԱՏ ԳՈՒԼԲԱՆԳՅԱՆ

Сообщение Harutin » 30 сен 2010, 18:00

E=mc2



- Արժե՛, կրկին ու կրկին վերապրել այդ դաժան ու դավադիր Սերը...
- a2-b2=(a-b)(a+b)
- Իմ Սերը միայն ինձ էր պատկանում, քանզի այն լքված էր ու միայնակ, ոչ ոքի այն հարկավոր չէր...
- (a+b)2=a2+2ab+b2
- Այդ Սիրո մահաշունչ լաբիրինթոսում պարզապես անմտություն էր հավատալ, թե նա ինձ սիրում է...
- (a-b)2=a2-2ab+b2
- Նա ինձ մշտապես ցավ էր պատճառում և տանջում էր՝ սատանայի նման ստիպելով ինձ սպասել և հուսալ...
- (a+b)3=a3+3a2b+3ab2+b3
- Սիրո այդ անպատկառ հեգնանքից հոգիս նվաղում էր: Նրա թեթևամիտ կեցվածքին հակադիր մի ներքին մղումով փորձում էի պաշտպանել Սիրո կայունությունը, սակայն նրա քինոտ զգացմունքներում իշխում էր դաժան մի բանաձև՝ բնազդի օրենքը...
- (a-b)3=a3-3a2b+3ab2-b3
- Հոգիս ու մարմինս լլկող այդ անհեթեթ Սերը հոշոտում էր կյանքս: Եկավ և այդ պահը. սկսեցի բարձրաձայն ողբալ իմ Սիրո կորուստը: Առանց ամոթի այդ մասին պատմում էի բոլորին, հուսալով, որ փշուր-փշուր եղած Սիրուն հաջորդած անդիմադրելի տառապանքը փոքր ինչ կմեղմանա...
- a3+b3=(a+b)(a2-ab+b2)
- Որքան էլ անհավատալի թվա, ընտելացել էի Սիրո այդ բազմադեմ հրեշին և դժխեմ բախտիս հանդիման փորձում էի պարզել իմ անմնացորդ նվիրումի սպիտակ դրոշը և նույնիսկ թվաց, թե՝ աննախադեպ այդ վարմունքը իր արդյունքն է տալիս...
- a3-b3=(a-b)(a2+ab+b2)
- Դե ինչ, կարելի է նաև քմծիծաղել՝ նորից ու նորից կարդալով անպատասխան Սիրո նամակները, մանավանդ, երբ դեռ ոչինչ չի սկսվել և թվում է, թե խաղն արդեն ավարտվել է...
- ax2+bx+c=a(x-x1)(x-x2)
- Առավոտյան ժամը 8:00-ն էր, հանկարծ մի անբացատրելի երկյուղ կլանեց հոգիս և թվաց, թե ուր որ է կպայթի սիրտս՝ Սիրո կարոտից: Մի կերպ մոտեցա պատուհանին ու նայեցի դուրս...
- ax2+bx+c=0
- Տեսարանը էժանագին էր ու ցինիկ, շպարված դառը հեգնանքով, որպես մարտահրավեր տղամարդկային էությանս...
- D=b2-4ac,
- Ես ցնցվեցի սրտի ցավատանջ նվաղումից և Սիրո դավադիր ծուղակում հասկացա, որ արդեն անզոր եմ...
-
- Անպատասխան Սիրո միջոցով սանձազերծված էր մեծագույն աղետ՝ հոգու փլուզումը...
- D1=k2-ac, (b=2k),
- Այդ սանձարձակ ու նենգ արարքը խռովեց հոգիս, Սիրո թանձրացող կորուստը վայրկյան առ վայրկյան մասնատում էր հոգիս: Հասկացա, որ մահանում եմ, Սիրո վերջին ավիշը լքում էր մարմինս, մոտենում էր անփառունակ վախճանը՝ մեռնել խայտառակ մահով՝ Սիրո ճակատամարտում զինաթափ ու վիրավոր...

- P.S. "Սիրո լավագույն բանաձև" փաստաբանական գրասենյակը փետրվարի 3-ի և փետրվարի 4-ի իր բաց նիստում քննարկեց Սիրո այս բացառիկ պատմության հոգևոր, հոգեբանական, սոցիալական, ազգային բոլոր նրբերանգները և 10 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժեց E=mc2 հավակնոտ բանաձևի էությունը, բնորոշելով այն Ո՛չ Աստվածային, Ո՛չ Մարդկային խոսքերով:
- "Ես սիրահարված եմ փողին" կարգախոսը մերժելի է,- գրված է գրասենյակի որոշման մեջ,- և եթե E-ն սեռական էներգիայի ակնկալվող քանակն է, m-ը՝ ներդրվող փողի զանգվածը, c-ն՝ սանձարձակության արագությունը, ուրեմն սպասվում է մահասարսուռ պայթյուն հասարակության սրտում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐԱՐԱՏ ԳՈՒԼԲԱՆԳՅԱՆ

Сообщение Harutin » 30 сен 2010, 18:02

ՄԱՀԻՑ ՄԵԿ ՐՈՊԵ ԱՌԱՋ

(պարականոն հարցազրույց Պիկասսոյի հետ)


Այս մարդը (Պիկասսոն) ընդհանրապես գոյություն չունի ժամանակի և կոնկրետ որևէ տեղանքի մեջ, որովհետև նա գույն է, յոթնագույն ծիածան, միաժամանակ նրան կարող ենք տեսնել ամենուր, որտեղ արևի շողերին դիմադիր՝ թափվում է հոգելվա անձրևը:
***
- Կյանքը կարճ է,- նայելով հադիպակաց լեռներին՝ խոսեց նա (Պիկասսոն),- տարիները սրընթաց են անցնում...
- Դեռ վախենո՞ւմ ես ժամանակից,- ես որսացի անանուն մի երկյուղ, որ դաջվել էր նրա լողացող հայացքում:
- Ո՜չ, այլապես չէի սպանի ժամանակը յուրաքանչյուր իմ հաջորդ նկարում: Ինձ մտահոգում է մեկ այլ բան. ամբողջ Տիեզերքը հրդեհված է Մեծ պատերազմով՝ Գույների Ճակատամարտով: Եվ ես անզոր ամ ինձ տրված այս սուղ ու տկար ժամանակի մեջ ինչ-որ բան փոխելու:
***
Յուղաներկը գույն չէ: Փողով հնարավոր չէ գույն գնել:
***
Եվ դարձյալ փողի մասին:
Bank of Picasso առք վաճառք
USA 1 դոլար 370 դր. 375 դր.
RU 1 рубли 14 դր. 14.5 դր.
EURO 1 euro 480 դր. 487 դր.
***
- Ես (Պիկասսոս) նկարում եմ, երբ լուսաշող արեգակն է փայլում երկնքում, ես նկարում եմ, երբ քարերն են հառաչում և սսկված ու վախվորած կանայք ակամա միզարձակում են իրենց վարտիքներում: Ես նկարում եմ, երբ գորշ իրիկունն է ծանրանում քաղաքի վրա, և մոտեցող գիշերվա գույնը լղոզված ներծծվում է ուղեղիս մեջ, ու ես դարձյալ նկարում եմ, երբ
-2-
դիմացի տան կավատը սակարկում է Ապրանքի գինը: Ես կրկին նկարում եմ, երբ BBC-ն հաղորդում է, որ Աշխարհը դարձել է կառավարելի: Ես նկարում եմ նորից, երբ Տերը հորդորում է ինձ.
- Macho, հնազանդ եղիր:
Եվ այնժամ ես ծնկաչոք աղոթում եմ.
- Տե՜ր իմ, թող որ Քո Կամքը լինի:
***
Մի՞թե մենք (Ռուիս ի Պիկասսոս, Արարատ Գյուլբանգյանը և մեզ նման մի քանի տասնյակ մարդիկ) դատապարտված ենք խնամելու այս հիվանդ ու անկար մարդկությանը: Մի՞թե մենք ամեն առավոտ պետք է հոգնայով մաքրենք միլիարդավոր թմրած ուղեղներ, այնուհետև դեղաչափեր նշանակնք Fifty-fifty:
Մի՞թե պետք է անընդհատ, մշտապես հիշեցնենք գրվածը.
- Սիրեցե՜ք զմիմեանս:
Եվ մի՞թե պետք է մանկան արցունքով միայն գունավորենք այս խոսքերը.
- Մի՜ ոչնչացրեք ամբողջ մի կյանք, նույնիսկ՝ մահվանից մեկ րոպե առաջ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐԱՐԱՏ ԳՈՒԼԲԱՆԳՅԱՆ

Сообщение Harutin » 20 дек 2010, 20:30

E2 E4


Չո­րեք­շաբ­թի է, ժա­մը 12-ը, ես ծխա­խոտ եմ վա­ռում և մտո­րում հե­տա­գա անե­լիք­նե­րիս մա­սին: «Մտո­րում եմ հե­տա­գա անե­լիք­նե­րիս մա­սին» բա­ռա­կա­պակ­ցու­թյու­նը գու­ցե ձևակերպ­ված է ոչ այն­քան հա­ջող, ոճա­կան առու­մով թերևս կա­տար­յալ չէ և տա­րո­ղու­նակ չէ այն իմաս­տով, որ ամ­բող­ջա­կան պատ­կե­րա­ցում չի տա­լիս մինչ այդ պա­հի, այ­սինքն՝ չո­րեք­շաբ­թի օր­վա մինչև ժա­մը 12-ը շուրջս ստեղծ­ված իրադ­րու­թյան և իմ ու­նե­ցած հո­գե­վի­ճա­կի մա­սին: Ու­րեմն, այդ բա­ցը ինչ­-որ ձևով լրաց­նե­լու հա­մար ինձ իրա­վունք եմ վե­րա­պա­հում ասե­լու նաև հետևյա­լը.

- Հենց սկզ­բից հայ­տա­րա­րում եմ, ես ան­մեղ եմ, և այս իրո­ղու­թյու­նը չպետք է դառ­նա քն­նարկ­ման առար­կա: Ես կաշ­ա­ռա­կեր չեմ ու ժխ­տում եմ իմ ան­ձին ուղղ­ված բո­լոր հեր­յու­րանք­նե­րը, ես միշտ և ամե­նուր գոր­ծել եմ ել­նե­լով Ժո­ղովր­դի ու Հան­րա­պե­տու­թյան շա­հե­րից, ես սի­րում եմ իմ Ժո­ղովր­դին: Ինձ հիշ­եց­նում եք Աստ­ծո դա­տաս­տա­նի մա­սին, հիշ­եց­նում եք ինձ ուղղ­ված Ձեր նա­մակ­նե­րում, խնդ­րեմ, ես միշտ պատ­րաստ եմ կանգ­նել ցան­կա­ցած Ար­դա­րա­դա­տու­թյան առջև: Այս­քա­նը:

Հի­մա չո­րեք­շաբ­թի է, ժա­մը 12-ը, ես վա­ռել եմ ծխա­խո­տը և մտո­րում եմ հե­տա­գա անե­լիք­նե­րիս մա­սին: Ըն­դա­մե­նը 68 կի­լո­մետր է, և այս թի­վը գր­ված է իմ նո­թա­տետ­րում: Ես անում եմ ինձ ան­հրա­ժեշտ մի քա­նի նշում­ներ ևս, ու շտա­պում դուրս: Ինձ տր­ված է չորս ժամ, ու­րեմն, ժա­մում պետք է անց­նել 17 կի­լո­մետր: Նա­խա­պայ­ման է՝ օգտ­վել տար­բեր փո­խադ­րա­մի­ջոց­նե­րից, սա­կայն գե­րա­դա­սե­լի է քայ­լե­լը: Նա­յում եմ քա­ղա­քի հա­տա­կագ­ծին և ինձ հա­մար պարզ է դառ­նում, որ նպա­տա­կա­հար­մար է շարժ­վել հա­րա­վից հյու­սիս: Ես նս­տում եմ տաք­սի, այն 50 րո­պե­ում անց­նում է 16 կի­լո­մետր 500 մետր: Իջ­նում եմ, արա­գաց­նե­լով քայ­լերս՝ անց­նում ևս 500 մետր: Նա­յում եմ շուրջս, ոչ մի ծա­նոթ դեմք, չկա նաև Նա: Ժա­մը 13-ն է: Շրջ­վում եմ դե­պի արևելք: Հար­կա­վոր է մի քիչ մտա­ծել: Անց­նում է ևս 10 րո­պե, ես վճ­ռում եմ: Նո­րից նս­տում եմ տաք­սի և խնդ­րում վա­րոր­դին բարձ­րաց­նել արա­գու­թյու­նը: Վա­րոր­դը հարց­նում է շարժ­ման ուղ­ղու­թյու­նը:

- Ես փնտ­րում եմ Նրան...

Մենք 50 րո­պե­ում անց­նում ենք 50 կի­լո­մետր 990 մետր: Վճ­ռում եմ. իջ­նում եմ մե­քե­նա­յից ու նա­յում շուրջս. ամա­յի դաշտ է ու լռու­թյուն, չկա նաև Նա: Վճա­րում եմ և ու­ղար­կում տաք­սին: Ամ­փո­փում եմ արդ­յունք­նե­րը. 2 ժա­մում ան­ցել եմ 67 կի­լո­մետր 990 մետր, մնում է անց­նել ևս 10 մետր՝ մնա­ցած 2 ժա­մում: Հար­կա­վոր է մի քիչ մտա­ծել: Անց­նում է ևս 10 րո­պե, ես վճ­ռում եմ: 3 մետր քայ­լում եմ դե­պի արևմուտք, ապա շրջ­վում աջ ու 2 մետր քայ­լում դե­պի հյու­սիս, հե­տո ետ եմ շրջ­վում ու 1 մետր 90 սան­տի­մետր քայ­լում դե­պի հա­րավ, ապա շրջ­վում ձախ ու 3 մետր քայ­լում դե­պի արևելք: Անց­նում է 3 րո­պե, կա ևս 1 ժամ 47 րո­պե, և պետք է անց­նել մնա­ցած 10 սան­տի­մետ­րը: Ան­չափ լար­ված ու ան­հե­թեթ իրա­վի­ճակ է՝ ամա­յի դաշտ ու լռու­թյուն, չկա նաև Նա:

Դեպ­քե­րի այ­սօ­րի­նակ ըն­թաց­քը նյար­դայ­նաց­նում է ինձ, ես զգում եմ ուժգ­նա­ցող դողն իմ ոտ­քե­րում, այն դան­դա­ղո­րեն բարձ­րա­նում է վեր, ջղա­ձգում մար­մինս, և ակա­մա մի­զար­ձա­կու­մը ստի­պում է հիշ­ել ծեր դե­րա­սա­նին, որի վրա­յից քրտն­քա­խա­ռը մի­զա­հոտ էր բու­րում, նուրբ և ինչ­-որ տեղ՝ դու­րե­կան: Ի՞նչ է սա, հոգ­նա­ծու­թյան մղ­ձա­վա՞նջ, թե՞ կեղծ հու­զա­կա­նու­թյան րո­պե­ա­կան բռն­կում: Ինչ էլ որ լի­նի՝ ձանձ­րա­լի ան­հե­թե­թու­թյուն է, որ մի­այն այս ոռա­յին տա­րած­քում է հնա­րա­վոր:

- Վերջ տվեք հի­մա­րու­թյա­նը, - ձայնս ան­սո­վոր բարձ­րաց­նում եմ և բար­կա­ցած շուրջս նա­յում:

Ամա­յի դաշտ ու լռու­թյուն, չկա նաև Նա:

- Վերջ տվեք հի­մա­րու­թյա­նը, - նո­րից եմ գո­ռում ու տա­րա­կու­սած շուրջս նա­յում:

Ամա­յի դաշտ ու լռու­թյուն, չկա նաև Նա:

- Բա­վա­կան է, վեր­ջաց­րե՛ք, - վախ­վո­րած ճչում եմ ես ու թու­լա­ցած պառ­կում գետ­նին:

Ամա­յի դաշտ ու լռու­թյուն, չկա նաև Նա:

Նա­յում եմ ժա­մա­ցույ­ցին, մնա­ցել է 10 վայրկ­յան:

1. Ես սո­ղում եմ 1 սան­տի­մետր դե­պի հյու­սիս:

2. Ես սո­ղում եմ ևս 1 սան­տի­մետր նույն ուղ­ղու­թյամբ:

Հար­կա­վոր է մի քիչ մտա­ծել, անց­նում է 6 վայրկ­յան, ես մի պահ ետ եմ նա­յում, կա ըն­դա­մե­նը 1 վայրկ­յան և ամ­բողջ 8 սան­տի­մետր: Ես վճ­ռում եմ՝ այլևս ոչ մի շար­ժում, մի­այն սպա­սել:

Անց­նում է որոշ ժա­մա­նակ, ինչ­-որ ձայ­ներ են հաս­նում ինձ, ես նա­յում եմ դի­մացս, երեք մարդ գա­լիս են դե­պի ինձ:

- Վեր կա­ցեք, պա­րոն Մ., - ինձ է դի­մում նրան­ցից մե­կը:

- Ոչ, ես չեմ շարժ­վի, մինչև չա­սեք՝ թե որ­տեղ է Նա:

- Նրան այ­սօր դուք չեք տես­նի, մի քիչ տկար է ու ընկճ­ված: Մենք լի­ա­զոր­ված ենք Նրա կող­մից հա­ղոր­դե­լու հետևյա­լը. «Թան­կա­գի՛ն պա­րոն Մ., դուք պատ­վով կա­տա­րե­ցիք ձեր պար­տա­կա­նու­թյուն­նե­րը և իրա­վունք ու­նեք (որ­պես իմ կող­մից հար­գան­քի տուրք ձեր ան­ձի նկատ­մամբ) ինք­ներդ ընտ­րել ձեր տե­ղը... մա­հա­ցած­նե­րի մեջ»:

- Միևնույն է, ես տե­ղիցս չեմ շարժ­վի այն­քան ժա­մա­նակ, մինչև չտես­նեմ Նրան, և հե­տո, պետք է հանձ­նեմ նաև նա­մա­կի պա­տաս­խա­նը: Նա ինձ կրկին հիշ­եց­րել է Աստ­ծո դա­տաս­տա­նի մա­սին:

- Տվե՛ք նա­մա­կը, մենք ինք­ներս կհանձ­նենք Նրան:

- Ես ձեզ չեմ վս­տա­հում:

- Թան­կա­գի՛ն պա­րոն Մ., դուք հո երե­խա չե՞ք, մի՞­թե չեք գի­տակ­ցում, թե ի՛նչ է ձեզ սպա­սում, դուք ար­դեն դի­ակ եք, 1 ժամ հե­տո կլի­նեք նե­խող դի­ակ, և եթե մենք ձեզ չտե­ղա­փո­խենք ձեր տե­ղը, պար­զա­պես խայ­տա­ռա­կու­թյուն կլի­նի մեր ծա­ռա­յու­թյան հա­մար: Ի վեր­ջո, թան­կա­գի՛ն պա­րոն Մ., այս ամե­նը մի­այն ու մի­այն ձեր օգ­տին է, քան­զի ձեզ մե­ղադ­րում են նաև բռ­նա­բա­րու­թյան մեջ, այն էլ ծան­րա­գույն ձևով:

- Այդ ի՞նչ նոր զր­պար­տու­թյուն է, ես կին ու­նեմ, երե­խա­ներ...

- Այո, պա­րո՛ն Մ., կին, երե­խա­ներ: Դուք մե­ղադր­վում եք ան­կող­նուն գամ­ված հաշ­ման­դա­մի կնո­ջը բռ­նա­բա­րե­լու մեջ, այն էլ ցա­վա­լի հան­գա­մանք­նե­րում. հենց իր աչ­քե­րի առջև: Եվ հռհ­ռա­ցել եք՝ տես­նե­լով նրա տա­ռա­պանք­նե­րը, այո՛, մի մար­դու վրա, ով բա­ցար­ձակ ան­զոր է եղել ձեզ պատ­ժե­լու, ով գամ­վել է ան­կող­նուն մի չար դիպ­վա­ծով, երբ կա­տա­րում էր իր պարտ­քը հայ­րե­նի­քի հան­դեպ: Դուք սա­դիստ եք, պա­րոն Մ.:

- Ահա թե ինչ, գար­շե­լի՛ ճի­ճու­ներ, հի­մա ամեն ինչ հաս­կա­ցա, այս ամե­նը Նրա դա­վա­դիր խա­ղերն են, իսկ դուք ըն­դա­մե­նը մի չոր քաք եք, ես հրա­պա­րա­կում եմ պա­տաս­խան նա­մա­կը, որ­տե՞ղ է այդ հատ­վա­ծը... ահա՛...

...այդ կի­նը կանգ­նած է մայ­թին, չոր­րորդ քա­ռա­կու­սու մեջ, հագն­ված է կո­կիկ և ճաշ­ա­կով: Թվար­կենք մի քա­նի ման­րա­մաս­ներ, որոնք կօգ­նեն մեզ հաս­կա­նալ այդ կնոջ ան­թա­քույց մղու­մը և մեզ հա­մար գու­ցե դույզն­-ինչ պարզ լի­նի, թե այ­նու­ա­մե­նայ­նիվ, ի՞նչ է այս ամե­նը նշա­նա­կում: Սո­վո­րա­կան, շաբ­լոն մտա­ծո­ղու­թյու­նը մեզ ոչն­չով չի օգ­նի, հա­սա­րակ ոճը՝ նույն­պես, ինչ­-որ նոր բան է հար­կա­վոր: Ինչևէ, ժա­մա­նակն անց­նում է, նա կանգ­նած է չոր­րորդ քա­ռա­կու­սու մեջ.

- e2-e4

Կար­միր, թա­փան­ցիկ ցան­ցա­գուլ­պա­ներ, սև գլխաշ­որ, և ի՜նչ աչ­քեր են, Տեր իմ. ի՜նչ կրծ­քեր. ես վախ­վո­րած իջ­նում եմ մե­քե­նա­յից. շուրջս խառ­նամ­բոխ է, սա­կայն այլևս ուշ է.

- c7-c5

- Ձg1-f3

- d7-d6

- d2-d4

- Տի­կի՛ն, ի սեր Աստ­ծո, ասա­ցե՛ք, մի՞­թե՛ դուք զին­վոր եք:

- Պա­րո՛ն, ան­մի­ջա­պես երևում է, որ ան­չափ վատ եք դաս­տի­ա­րակ­ված, դուք կա­նանց այդ­պի­սի հի­մար հար­ցե­րո՞վ եք դի­մում:

- Տի­կի՛ն...

- Լռե՛ք, պա­րո՛ն, միևնույն է՝ դուք բա­ցար­ձակ հի­մար եք, և ոչ մի­այն դուք, բո­լորդ էլ այդ­պի­սին եք:

- c5:d4

- Ձf3:d4

- Սա­կայն ի՞նչ արած, ու­րիշ ելք չկա, մղ­ձա­վանջ­նե­րը տան­ջում են մեզ, ան­կող­նու գո­լու­թյու­նը ուղ­ղա­կի սպա­նում է, ո՞րն է ձեր մե­քե­նան:

- Ձg8-f6

... - Ահա և տեղ հա­սանք, մե­քե­նան գա­րաժ մտց­րեք, առջևում մի ամ­բողջ գիշ­եր է:

- Ինչ է, սա ձեր տո՞ւնն է:

- Իմ ամուս­նու: Սրանք էլ մեր երե­խա­ներն են, դե՛, ող­ջու­նե՛ք քե­ռուն.

- Մենք ու­րախ ենք, ու­րախ,

Հա­ճախ եկեք դուք մեր տուն,

Եվ օգ­նեք մեր հայ­րի­կին,

Եվ օգ­նեք մեր մայ­րի­կին...

- Ձb1-e3

- a7-a6

- f2-f4

- Թd8-c7

- Եվ օգ­նեք մեր հայ­րի­կին,

Եվ օգ­նեք մեր մայ­րի­կին...

- Փf1-e2

- e7-e5

- Ձd4-f3

- Փc8-e6

- f4-f5

Օ՜, Տեր իմ, ես տե­սա նրա ճեր­մակ կրծ­քե­րը և բաց փո­րը, սա­կայն մի անո­րոշ սար­սափ ասես շերտ առ շերտ լց­վում էր հո­գիս, ու տաղտ­կա­լի մի սպա­սում ինձ գա­մում էր բազ­կա­թո­ռին: Ամեն ինչ պարզ էր, այդ կնոջ մեր­կա­նա­լը դեռ ոչինչ չէր նշա­նա­կում, հար­կա­վոր էր մի քիչ էլ խու­սա­նա­վել: Տան չգի­տես որ անկ­յու­նից խուլ լս­վում էր ան­հան­գիստ մի տն­քոց, ցա­վա­տանջ ու եր­գա­խա­ռը, լց­ված նաև ոխա­կալ չա­րու­թյամբ: Ար­տա­ռոց մի սար­սուռ ան­ցավ մաշ­կիս վրա­յով:

- Փe6-c4

- Փc1-g5

- Եվ օգ­նեք մեր հայ­րի­կին,

Եվ օգ­նեք մեր մայ­րի­կին...

- Ձf8-d7

- Ձf3-d2

- Փc4:e2

- Թd1:e2

- Նa8-c8

Նա ինձ ու­ղեկ­ցեց այդ սեն­յա­կը՝ լց­ված խո­հե­րով ու մղ­ձա­վանջ­նե­րով: Դե­ղո­րայ­քի թույլ հո­տը և... Ես հաս­կա­ցա, որ մեծ փոր­ձու­թյուն է ինձ սպա­սում, բայց դա մի­այն մի պահ էր, հա­ջորդ ակն­թար­թին զգա­ցի, որ իմ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը վե­րահսկ­վում են ինչ­-որ մե­կի կող­մից, ու մտ­քե­րի կպու­մը ուղ­ղա­կի քրք­րում էր ու­ղեղս.

- Այլևս՝ եր­բեք, նույ­նիսկ՝ հենց ին­քը, պայ­քար՝ հո­տա­վետ...- նման խե­լաց­նոր մտ­քե­րը հա­ջոր­դում էին իրար և այ­րում ու­ղեղս. այս ինչ փոր­ձանք էր, օ տեր Աստ­ված:

- Ծա­նո­թա­ցե՛ք, ամու­սինս է...

Ես հա­յացքս ուղ­ղե­ցի նրա ցույց տված կող­մը, հո­գիս անակն­կալ խա­ղաղ­վեց, մի­այն ան­հեթ­հեթ մտ­քե­րի բռն­կում­ներն էին մեր­թընդ­մերթ այ­րում ու­ղեղս, ես ուշ­ա­դիր նա­յե­ցի հի­վան­դին:

- Մոտ եկ, մի վա­խե­ցիր, ես այլևս չեմ տն­քա և քեզ չեմ վնա­սի, այս ամե­նը իմ կամ­քով է, իմ խնդրան­քով, - հատ-­հատ ու ծանր խո­սեց հի­վան­դը, ու փոս ըն­կած աչ­քե­րը մի­ան­գա­մից աշ­խու­ժա­ցան, և ինձ թվաց, որ խամ­րած հա­յաց­քը հետզ­հե­տե կեն­դա­նա­նում է.

- a2-a3

- Թc7-b6

- 0-0-0

- Նc8:c3

- b2:c3

- Եվ օգ­նեք մեր հայ­րի­կին.

Եվ օգ­նեք մեր մայ­րի­կին...

- Սա­կայն, պա­րո՛ն, ինչ­պե՞ս, ես չեմ կա­րող, դուք հի­վանդ եք...

- Խնդ­րում եմ ինձ չբար­կաց­նեք, ան­մի­ջա­պես երևում է՝ բա­րե­կիրթ մարդ եք, ու­րիշ­նե­րը, որ քեզ­նից առաջ եկել են այս­տեղ, ծաղ­րել են ինձ, թքել վրաս: Ար­դեն ութ տա­րի է՝ գամ­ված եմ ան­կող­նուն, և ինձ պետք է, որ այդ բա­նը տես­նեմ, հաս­կա­նո՞ւմ եք, ես կմեռ­նեմ, դե՛ արագ, սի­րե­լի՛ս, շուտ սկ­սեք, - նա նա­յեց կնո­ջը, ողջ մար­մի­նը սկ­սեց ցնց­վել, խե­լաց­նոր կիր­քը կլա­նում էր նրան, - ա՜հ, ես... շո՛ւտ... այլևս չեմ կա­րող...

Եվ օգ­նեք մեր հայ­րի­կին.

Եվ օգ­նեք մեր մայ­րի­կին...

- d6-d5

- Ձd2-b1

- Ձf6:e4

- Նd1:d5

- Ձe4:g4

- h2-h4

- Փf8-c5

Մենք շրջ­վե­ցինք. ես ամ­բող­ջո­վին կորց­րել էի ինք­նա­տի­րա­պե­տումս, կի­նը ծղր­տում էր, սոս­կա­լի ձայ­ներ ար­ձա­կում, դա ոչ թե սե­ռա­կան ակտ էր, այլ դժո­խա­յին ներ­կա­յա­ցում: Ինձ հան­կարծ թվաց, որ մե­կը հռհ­ռում է, ետ նա­յե­ցի և, ո՜վ զար­մանք, այդ հի­վանդն էր, որ ան­կող­նում շրջ­վել էր փո­րի վրա ու վայ­րե­նի հռհ­ռո­ցով հար­վա­ծում էր բար­ձին: Ամեն ինչ շուրջս պտտ­վում էր, այդ կի­նը նո­րից ինձ քա­շեց իր կող­մը.

- h4:g5

- Փc5-e3+

- Ձb1-d2

- Փe3:g5

- Թe2-d3

- Թb6-c7

- Աc1-d1

- Եվ օգ­նեք մեր հայ­րի­կին,

Եվ օգ­նեք մեր մայ­րի­կին...

Կպ­չուն մտ­քե­րի հոս­քը նո­րից վերսկս­վեց, և այ­րու­մը ուժգ­նա­ցավ.

- Այլևս՝ եր­բեք, նույ­նիսկ՝ հենց ին­քը պայ­քար՝ հո­տա­վետ, - իսկ այդ կի­նը նո­րից էր քաշ­ում իր կող­մը: Հաշ­ման­դա­մը ուղ­ղա­կի առող­ջա­ցել էր, նա ար­դեն մի ու­րիշ բարձ նե­տում էր վեր ու տեն­դա­գին մո­լուց­քով որ­սում այն:

- Փg5:d2

- Աd1:d2

- f7-f6

- Եվ օգ­նեք մեր հայ­րի­կին.

Եվ օգ­նեք մեր մայ­րի­կին...

- Աd2-c1

- Ձd7-b6

- Նa5-d6

- Եվ օգ­նեք մեր հայ­րի­կին.

Եվ օգ­նեք մեր մայ­րի­կին...

- 0-0

- Նh1-d1

- Թc7-c5

- Եվ օգ­նեք մեր հայ­րի­կին.

Եվ օգ­նեք մեր մայ­րի­կին...

- Նd6-d8, Թc5:a3+, Աc1-b1, h7-h5, Նd8:f8+, Թa3:f8, Թd3-e4, Թf8-e7, Թe4-b4, Թe7-c7, Թb4-d6, Թc7:d6, Նd1:d6, Ձb6-c4, Նd6-d7, b7-b5, Հd7-a7, Ձc4-e3, Նa7:a6, Ձe3:g2, Աb1-c1, h5-h4, Աc1-d2, h4-h3, Նa6-a1, Ձg2-h4, c3-c4, b5:c4, Նa1-h1, Ձh4:f5, Աd2-c3, Ձf5-d6, Նh1:h3, Աg8-f7, Նh3-h7, f6-f5, Աc3-b4, f5-f4, Աb4-c5, f4-f3, Նh7-h1, E5-E4...

- ... Ահա և վերջ, գար­շե­լի՛ ճի­ճու­ներ, ում ցան­կա­նում եք՝ կա­րող եք հա­ղոր­դել. սա՛ է ճշ­մար­տու­թյու­նը, իսկ հի­մա հե­ռա­ցե՛ք ու ինձ հան­գիստ թո­ղեք:

- Բայց, պա­րո՛ն Մ., դուք քիչ հե­տո կսկ­սեք նե­խել, ձեր նա­մա­կը ան­չափ ծա­վա­լուն էր ու խր­թին. և մեր ծա­ռա­յու­թյու­նը այլևս ան­կա­րող կլի­նի որևէ բա­նով օգ­նել... հիշ­եք, մնա­ցել է ըն­դա­մե­նը 10 վայրկ­յան..:

- Հե­ռա­ցե՛ք, ի սեր Աստ­ծո, և ինձ հան­գիստ թո­ղեք:

1. Ես սո­ղում եմ ևս 1 սա­ն­տի­մետր դե­պի հյու­սիս:

2. Ես սո­ղում եմ ևս 1 սան­տի­մետր նույն ուղ­ղու­թյամբ:

Հար­կա­վոր է մի քիչ մտա­ծել, անց­նում է 6 վայրկ­յան, ես մի պահ ետ եմ նա­յում, կա ըն­դա­մե­նը 1 վայրկ­յան և ամ­բողջ 6 սան­տի­մետր: Ես բարձ­րաց­նում եմ գլուխս ու տես­նում հս­կա­յա­կան աղ­բա­նո­ցը...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ