СТАНЬ VIP
Пашинян намекнул Лукашенко, что его не желают видеть в Армении, поэтому заседания ЕАЭС в Армении не будетСМИ: Баку отказался от встречи глав МИД Армении и Азербайджана на МальтеСемилетний мальчик застрелил своего 2-летнего брата из пистолета, найденного в бардачке семейного грузовика«Каскадерское» ДТП в Ереване: столкнулись два автомобиля, один из них наехал на барьерное ограждениеЛавров прокомментировал решение Армении выйти из ОДКБСловакия заявила, что хочет сохранить существующие транзитные коридоры для транспортировки нефти и газа из России

ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Сообщение Harutin » 13 окт 2010, 23:04

ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Armen Avetisyan.jpg
Armen Avetisyan.jpg (5.46 кб) Просмотров: 431
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Сообщение Harutin » 13 окт 2010, 23:04

ԾՈՎԵՐ


Ծովերը լացում են անձրևներով: Տուր միապաղաղությունը կյանքի, և հանգիստը վայելիր հորդորների մեջ մարդկային խոսքի: Ժամանակը դանդաղ է անցնում, երբ չես լսում մարդուն: Այլապես ամեն մի ուղի փորձություն կլինի, ամեն անկյունում քեզ կսպասի դավը:
Ծովերը հաճելի սկիզբ ունեն, որը նրանց հետ զրուցելիս կարգ է թելադրում:
Անտարբերությունը արարողակարգի համար չէ՝ հանդիսավորության: Ամեն վայր հանգուցալուծում է հիշողությունը որևէ արարքի: Ապահովության մեջ անգամ չենք մոռանում տագնապները: Հանգիստ վայելքները ճակատագրական հիշողություն են պարունակում: Եվ իմաստը հետո մեղք է դառնալու՝ իր անկամությամբ սպանելով մարմինը: Մենք ցանկացանք պատսպարվել թուլություններից և հանկարծակի՝ ծովը տեսանք միապաղաղ, իր բանը հյուսող:
Հանգստի ժամանակ միտքը վտանգավոր իրադարձություններ է վերհիշում:
Ծվարելու տեղ չկա, հանգստի համար ժամանակներն անցած են: Անտեղյակությունը չի փրկի, ամեն ինչ հարկադրաբար ստացել է իր սեփական փորձությունները կրկնելու պարտադրանքը և իր տիրական ձևերի մեջ բնությունից նորը սպասելը տեղին չէ: Ամեն ինչ իր տեղն է ընկել, փորձանքի հեռանկարից ազդված՝ կարծեցինք մենք: Եվ վայր չկա, որ իր անունը և դրանից բխող հետևանքները չունենա: Եվ ամենուր մեզ դիմավորում են, և հյուր ենք դարձել մենք այս կյանքում:
Կրկնությունների մեջ ամենուր դու այլևս նորություն չես ունենա: Եվ տագնապի մտասևեռումները գալիս են քո օտարական լինելուց: Միայն մարդը չի համբերի և կդրսևորի դահճի իր վարքագիծը՝ նա այլևս չի սպասի կրկնությանը բնության բոլոր հորդորների, որոնք արդեն իրենց անունը ունեն և դրությունը չի փոխի և ոչ մի արհավիրք:
Մենք որոնում ենք հարակից պատվարներ և ծովերի հետ դադարել ենք հարաբերվել: Նրանք պատկերը ստեղծում են անգամ մահվան տեսարաններում ամփոփ: Այսօր լինելը թելադրանք է, վաղը այն պարտադիր կդառնա: Բնությունը ձևեր էր թելադրում, և մենք արտաբերում էինք այն: Գեղեցկությունը խճճվել էր՝ նախշեր գծելով բանականության վրա, ահավոր նախշեր դատապարտության: Մենք սևեռել էինք մեր բանականությունը, բայց էլի զգացողությունը ծովային էր դարձնում անկանոն հեռուները: Եվ վերցրեցինք օրինակը այս դերակատարման իբրև մահվան անխուսափելի պատճառ: Բանականության պարտադրանքից հետո հայտնվում էր զգացողությունը: Թույլ մարդիկ արձանագրում են իրենց պարտությունը, երբ բանականությամբ առաջնորդվելու ուժը հատնում է: Մենք չենք ուզում հայտնվել դերասանների շարքում, իսկ հանդիսատես լինելը կամքով մարդկանց մենաշնորհն է, ինչպիսին էլ լինի այդ կամքը՝ չար թե բարի: Եվ լսելի դառան թուլացող բնության տվայտանքները, և այս ամենը հող էր նախապատրաստում հետագա անկման: Թույլ մարդիկ էլ ցանկանում են վերադառնալ իրենց կամային վիճակներին, բայց բանականությունը չի ներում նրանց: Ահա այս մարդը այսքան զոհ է մատուցել, այսպիսին են եղել գործերը նրա, բայց ընթացքում մենք փախցրինք ծովերի հուզառատ տեսարաները, մենք դատապարտել անզոր էինք: Երբ ծովերը հասան մեզ, մենք մոռացանք դատողությունները: Ինչ ներս է թափանցում, անգամ մահվան տեսքով, այնքան հասարակ է թվում: Մենք բարվոք վիճակների անդորրը մոռացանք: Եվ իշխում էր հզոր կամքը, և բոլորը նրա հպատակներն էին:
Հանկարծակի անկարելիություն ունեցանք այլևս չհպվելու: Մահը բոլոր անոթներում ծովի պարզությանն էր բերվում: Եվ հսկայական մաքառումները իզուր էին անցնում հանգած մարմնի շրջապատում: Մեզ այսքանն է տրված, և ավելին ունենալը այնքան մեծ ցավ է անգամ ծովերի շրջապատում: Դառնությամբ մերձեցանք, և մեր մարմինը սգավոր հանդերձներ հագավ: Դրանից անցնելն անհնար է, մի գունավոր ծով է և մի ալեհարված մարմին: Ցանկացանք ըմբռնել կատարվածը ալիքների անհեթեթ շրջագայություններում, և որը հասավ մեզ, և ինչը բաժանվեց, անհնար էր իմանալ, իմացությունը մի փորձանք է մարմնից դուրս: Եվ նորացավ հպումը ալիքի՝ իր շուրջը փռելով ջրի ասելիքը ծանր բացահայտումներով: Մենք էլի կանգնած էինք նահանջող դավադրություններից հետո: Մենք դասական ձևեր ընդունեցինք, փորձեցինք դեր խաղալ, բայց կողքից անցավ ալիքը՝ անհոգ և անտարբեր: Մոռացանք բոլոր փորձանքները. երկխոսության մեջ դրա ժամանակը չէր: Երբ բարձրացավ ալիքը, կարծես մի պատմություն ըմբոստացավ սպասվող ավերի մեջ: Մեր լինելիությունը շատ հարմար առիթներ է որոնում գոյության սովորական խնդիրներով տարվելու համար: Բայց աղետ էր անսփոփ ժամանակների անդորրը անգամ: Եվ մենք երևակայեցինք ծովը՝ արդեն հեռացող նավերի հանգիստ ընթացքում, որում ուռճանում էր նրա փորը՝ գալուստը նախանշելով: Պարզությունը մարմնի համար հասարակ ձևեր ստացավ, և կրկնվեց արարողակարգը զոհաբերման:
Պետք է ինչ-որ բան անել այս անհնարինությունից ինչ-որ կերպ դուրս գալու համար և շարունակելու համար: Հետո տեսանք ալիքների տարուբերման մեջ շարունակելիությունը ծովի, ամեն ինչ այնքան բացահայտ էր, և վարվեցողություն պահանջվեց լինելիության հասարակ ձևերի համար:
Անփորձ մի դավադրություն կա ծովերի մեջ: Հիշողությունները խառնվում են արդեն պղծված զգացողություններին: Նախադեպը չկա արդար լինելու: Ո՞ւր ես փոխադրվելու, ամեն ինչ ծովերի լեցունության մեջ միայն առաջարկ է: Նախկինը սխալ է եղել, այն ինչ դատապարտելի է, կարողության ձևավորումներում դառնում է անմեղ: Գեղեցկությունը այսքան չի կարող սպասել մահվան: Հարմարավետ կացարանների համար չէ ծովը, ցույց տուր մի բռնություն, և կտեսնես, թե որքան են աշխուժանում նրանք: Նրանց մերձեցումներում տարբերություն չկա, և ակամա մտածում ես մահվան մասին: Փառասիրաբար մենք արժանին չմատուցեցինք ծովերին, և ամեն ինչ խառնվեց անգամ զգացողություններում, և այդ պղծումներից առաջացավ գեղեցկությունը: Մենք արդեն ցաքուցրիվ ենք եղել, և չկա նախկին ուժը բարեխոսելու: Իսկ մենք արդեն ծերացել էինք ապահովության հասնելու համար: Մեզ կսնուցեն նախատինքները, հորդորները և այն ամենը, ինչը կառուցում է մարմինը: Մենք զգացինք, որ քարոզներով մենության հասնելը անհնար է:
Միտքը անկառույց է ծովերի մեջ: Բառի ազատությունը հետո սահմանափակվելու է կոթողներում, ջրի անսահմանափակ տարածում-ընդհանրացումներում: Եվ մարմնին մի ցնցոտի է մնալու՝ կառուցելու դժվարին պատնեշը երևակայության: Մենք կնքում ենք պահը ներկայացման: Ոչինչ այնքան սարսափելի չէ, երբ բաժանման մեղմությունը տրվում է ծովերին, բոլորն էլ հանգիստ են հեռանում: Ո՞ւր է կորուստը, ալիքներն անմիջապես վերադառնում են, կարծես հարցը չի ծնվել: Եվ ե՞րբ է մեր կողմից գոհացած դահիճը վերադառնալու, գործերը շարունակվում են: Թշվառ մարմնին. մնում է հավատալ այս ամենի դյուրին ընթանալուն, երբ անցյալի վերադարձ և անգամ մահվան թոհուբոհեր չեն սպասվում:
Նման կնոջ հետ մերձենալուն, երբ թաքունությունը կրքի փոխվում է ընդհանրականությամբ սիրո, դու քեզ անպաշտպան ես զգում: Ի վերջո ո՞ւր է անակնկալը, ամեն ինչ առանձնացնում է, թովում և հետո այնքան ընդհանրանում, երբ բոլորն են դա նկատում:
Այս ալիքը որտեղի՞ց է գալիս, թողեցինք ամեն ինչ ինքնահոսի: Այստեղ թուլակամ մարդիկ են եղել, որոնք տեսել են վերջը իրենց ներկայացված, որն ավելի հեշտ է, քան բնականորեն պատահածը: Եվ մենք ունեցանք վերջապես ազատությունը, փորձությունների մեջ անընդհատ վերսկսող, և ամեն ինչի սկիզբը աղավաղվում էր: Ինչ-որ բան սկսելն անհնար է, երբ հնությունը ծառացել է քո մեջ: Եվ ինչո՞ւ հարմարվել ծովերին, որոնց ներկայացրած սկիզբը այնքան ծանր է նոր ընկալելու համար: Ինչքա՞ն նորանալ, որ փորձանքը անտեսես:
Տխրություն էր պատել ծովային հեզանազ և հնազանդ հեռուներին: Գալարվում էր ալիքը՝ նպատակ ունենալով կատարյալ դառնալու և հեշտ մոռացվելու: Մահը դրված է ճնշող հեռուներում ծովի այն բանի ակնկալիքով, թե վատ բան է կատարվել: Մենք շատ ենք խոտորվել ճանապարհից և զանազանությունը այլ դիակ է լինելու՝ թեմաների տարբերության, սիրո և գեղեցկության առատություն:
Այս ամենը լցվել է ցամաքում, և տեղ ու դադար չկա: Մեզ ճանապարհի մթամածությունը երկչոտեցրեց, և մենք փոխեցինք նպատակը առանց հաշվի առնելու իրական վտանգը: Էլ ինչ ապահովություն, եթե ոչ ծովի ինքնամեծար հեռուները, և որտեղից է գալու վտանգը: Մենք այն փոխարինեցինք ծովի մեծությունով և այն ամենով, ինչ հասցրինք անել: Եվ այդ խառնակությունը վտանգի և ինչ-որ բանի մտերիմ լինելու, որ կյանք է կոչվում, մինչև հիմա էլ հուզում է մեր սրտերը: Նմանվեց ծովը իրեն գերող ալիքին, և տագնապեցինք մենք՝ փախցնելով անգամ հայացքը, քանի որ այս անգամ վտանգը մոտիկ էր: Այլ բաների մեջ հարազատ ընկալումներ, միաժամանակ շատ վտանգավոր, և այս խնդիրը չի լուծվի երբեք: Ինչ-որ բանից առաջացավ վտանգը իբրև գոյություն իր իսկ մայրական հեզ ձևերից ծնված և սաստող, և մտացրիվ անող:
Մենք մտածում էինք մի բանի մասին, բայց վտանգը միանգամից մեր միտքը փոխեց խելագարության: Ծովից ալիք, քարերից հնազանդության կոչ և այլ մանրացումներ, որ անգամ մայրական անդորրը դարձնում են վտանգավոր և էլ ինչի մասին մտածելով կենտրոնանալ, պետք է հրաժարվել ապահովության գաղափարից, և այս բարեգթությունը իբրև ծուղակ դիտել, որում կորած է ողջախոհությունը: Ապրելն իսկ անկարելի է առանց հեռուներում հնազանդ լինելու: Մեծության չափը, որ մեր մենությունն է, հեռու կտանի մոտիկից շփվելու վախից: Երբ շփվում ես, արդեն իսկ դատապարտված ես, թող ծովի կամքը նրա մեծությունը դառնա: Ունենանք մի սովորական համաձայնություն ծովերի հետ: Նրանք գալիս են ու գալիս հերթական փոփոխություններով:
Իսկ եթե վիճակված է մնալ, և այս տեսիլքը նմանեցնել խաթարված պատկերներին կյանքի: Ծովերը նույնպես գալիս են հանկարծակի և դրությունը վատթարանում է անգամ խաղաղության մեջ: Նույնիսկ զոհաբերությունն է խաղաղ: Եվ դրված են ճարտարապետական գանձերը և դրանց կողքին բնության հորինածը, և վտանգված է ամեն մի հաստատություն, որ ինքն իրենից հպարտ կանգնած է միջանկյալ գալարումների մեջ ծովի:
Ուզում ես մոռանալ երկրի ստեղծածը և կապ հաստատել երկնայինի հետ՝ անցողիկության տագնապն ունենալով: Զարդեղենի ձևերով անկարգ թափանցում են ծովերը և հմայք չկա սովորականի մեջ կյանքի: Միայն նախապատրաստվում ես և վայր դնում ամենը, ինչը կարող է զենք լինել, չէ՞ որ դա էլ նախապատրաստվելու համար է: Ծովերից մնում է կառույցի՝ վիթխարահասակ բնույթը, որ կարծես իր գոյության հաստատումը այլ կերպ չի կարող որոնել, քան օծումը ջրով և զանազանվելը: Մենք էլ թողեցինք ավելորդ բեռը, և նա զարդ դառավ փոփոխականության մեջ այս վարիվերումների: Ծովով հաստատ մնաց մարմնի անկումը և կոթողն էլ կոթող մնաց:
Մի մերձավորության համար կլքես ամեն ինչ: Դու տեսել ես ներկայությունը ալիքների, և դա տևական է:
Գերվել ես՝ առանց մտածելու հետևանքների մասին: Հետո անցյալը տիրացել է քեզ իր սարսափելի հարցերով: Երբ քեզ է շրջապատել այսքան բնականություն, մարմինը լքել է ամեն ինչ, և մերձեցրել է պահը խոստովանության: Եվ փորձել ենք կատարել բնության թելադրանքը, որպեսզի փոխարենը գտնենք անդորրը: Ամեն ինչ պետք է մոռանալ, հարկավոր է սթափություն, բայց ինչու ծավալվել հետագա խժդժությունների մեջ բանականության: Օ՜ տեսքի նրբություն, անդորրի խաթարումներում քեզ է բաժին հասել բառը, և անկամության մեջ դու քանի՞ անգամ ես տրվել տարերքին:
Անտարբեր մի եղիր ծովերի հանդեպ: Նրանք չեն կարող տալ ցամաքի ունայնությունները, և ափսոսանքը չունեն բոլոր պատկերները վերստեղծելու: Ավա՜ղ, ծով մի զրույց պոկվեց քո քարեղեն կերպարանքից, որը հոգնածության համար էր միայն շարժվում, որն այլևայլ պատճառներով լքել էր իր մարմինը:
Պետք է ավարտին հասցնել պատմությունը, դատարկել բոլոր ծանրություններից, ինչպես ծովն է դատարկվում, և իրենից հետո քարերն են մնում: Բոլոր պարապության մատնված պատմությունների նման ծովը սիրեց ցուցադրել, քանզի բոլոր կողմերում նույնպես ծովն է, և ցամաքը մերկացման ու մեկուսացման մեջ տրվում է առանձին պատկերների տրամադրությանը: Այս ամենը խճճված պատմություն է, մոտեցնել ծովը և ցամաքը: Ծովի հանդեպ խղճահարություն է առաջանում, այն որսի նման, որ սիրում է իրեն զոհաբերել: Բոլոր նշումները կատարվեցին, արանքում անելանելի մի բան կատարվեց ծովին նկարագրելու միակ ցանկությամբ: Բոլոր խստություններն ի հայտ եկան, բոլոր արգելքները նշանավորվեցին, բայց ծովն էլի մնաց իր տիրույթներում որպես խոսքին անտեղյակ մի շարքում, որն իր պատճառաբանությունները վաղուց լքել է:
Չի հասկացվի այդ ընթացքը, նրան մոտենալ այլևս պետք չէ, նրա համար պետք է ազատություններ սահմանել: Նրա ընթացքը նավերին է միայն հայտնի, որոնք հույս ունեն փրկության, որոնք ծովն այլևս տեսանկյունից նայելու սովորություն են ձեռք բերել: Եվ կյանքն էլ այլ իմաստներ է ձեռք բերել՝ կորցնելով որոշ հանդիպումների և ծանոթությունների հանդեպ ունեցած կախումը, և իր մենության մեջ ձևավորվում է ծովի ընձեռած պատկերի ամբողջականությունը: Այդ մի մարմինը գիտի տեղաշարժել, և ճամփաները բոլոր խառնել, ետևից չկա հասունացում ճակատագրի, բառն անորոշ է դարձել, և որոնում ենք այլ պատճառներ՝ ծովերին ավելի մոտ լինելու համար: Չկա տեսիլքը մի ամբողջական ձևի, այլ կան կտորտանքները իրեն մոտենալուց խուսափող մարմնի, և այս ամենը չունի ոչ մի կարգ դասավորության և ուժեղ ճակատագրիրն է, որ հպատակներին ստիպում է կառչել ծովից:
Օրերն սկսում են ծովերի ալեբախումից առաջացած առավոտի մեջ: Դեմքը նկար է ծովերի համար իր պարզության մեջ բաղկացած ծովերի հայելանյութից:
Մերկ ձեռքերը վերցնում են իրենց ափերով ծովի ջուրը, և շրջանցվում է աղետը կաթիլ-կաթիլ՝ կուտակելով ոճիրը դաժան մոտեցումների մեջ: Կրկին ապրելը զգացվում է միայն ծովերի մեջ: Ազատությունը փակվում է հոսքերի մեջ կյանք արտացոլող: Կյանքը բաղկացած է մասերից, երբ հարմարվում ես, ծովերը շրջահայաց են, երբ բողոքում ես, լսվում է նրանց ձայնը: Այդ հանդարտությունը մխրճվում է կամաց-կամաց ցամաքի սիրտը, և խելագարությունը չափավորվում է հայացքի նրբություններում, որ ծովը ստեղծում է ականատեսի համար: Մենք չենք գործում, այլ սովորական հանդիսատես ենք: Մեզ համար արգելքներ չկան, բայց քանի դեռ կենդանի ենք, մեծ գործերը հոսում են մեզանից անկախ: Պարկեշտութունն իր սահմանափակումներն էր առաջադրում մարդուն: Եվ տարածվում էր կարողությունը ի տես փոփոխության կարգերի: Վիճակները փոխվում էին սանձարձակ պարզությամբ, և մերկություն չի կարելի պատկերացնել, քանի որ ծովերն անմիջապես բացատրում էին կեցությունը, դերերն այնքան շատ էին, որ հնարավոր չէր ակամա անձնանալ: Ինքնադրսևորում չկար, կար միայն ամբոխը՝ պայմաններ թելադրող:
Տեսարանները անպակաս էին, և պետք էր կայունություն փնտրել ծովերի մեջ: Պետք էր հուժկու թափը ծովերի պատմական դառնար մարդկանց ժամանակավոր հանդիսատեսության պայմաններում: Դերն իր զգեստն էր որոնում, բեմը փնտրում էր զոհին: Ծովերը առանձնացողի անկեղծություն ունեն և պետք չէ նրանցից խոստովանություններ կորզել, պետք է ժամանակավորություն փնտրել ամեն ինչում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
    Вложения Harutin » 29 мар 2011, 22:50
    1 Комментарии
    930 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    29 мар 2011, 22:52
  • ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ
    Вложения Harutin » 05 окт 2010, 19:52
    6 Комментарии
    1870 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    31 мар 2011, 21:40