Harutin » 24 мар 2011, 23:10
***
Պատերազմի, զրկանքի,
Տառապանքի, սովի
Ու տարաժամ մահվան
Խոլ ցավն ապրած մարդկանց
Սերունդների բովից
Դու~րս գար մի մարգարե.
Մի լուսատու ծնվեր`
Տիրոջ ձայնով օծյալ.
Հեծյալ`մի անվարան,
Ազատությա՜ն զինվոր.
Որ աստղաբույլ ցոլքից
Վիշտը անէանա~ր,
Հողը հանգստանա~ր
Շիրիմներից զոհի.
Տարերային ցնորքն
Ու գոչումներն այս հար,
Ժողովրդին ցրիվ,
Ժողովրդին հոգնած
Միավորե~ր,տանե~ր
Իմաստնությամբ նորոգ`
Հանուն նորի, հնի…
Ճանապարհով բարու՜,
Ճանապարհով լույսի՜.
Ու չգոռոզանա~ր,
Չերերար երբե~ք…
Ավա~ղ, մարդն է տկար
Ու մեղսագործ, էլի՜,
Հերոսներին երկա~ր
Մարդիկ դեռ չեն ների…