СТАНЬ VIP
Тегеран предупредил Анкару: Иран не допустит подрыва своих региональных связей из-за необдуманных заявленийВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяИлон Маск предложил Владимиру Зеленскому сложить полномочия и покинуть территорию Украины

ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ

Сообщение Harutin » 29 июн 2011, 18:09

* * *
Սկզբում հմայքն էր: Հետո՝ միտքը
փառաբանության: Անբառ շիթքը
սիրո, կալնելով վեց ելքերը
բանականության - արտագաղթի՝
առ Ոչինչ եւ առ երկունք-ախտի
անդուլ փախստական՝ մեծ եռքերը,
հանգան: Գեթ մի պահ թույլ ցնցվեցին
երկնային գահին գոհ բազմածի
կշեռքը պահող թեւ-ձեռքերը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ

Сообщение Harutin » 29 июн 2011, 18:09

* * *
Հոգին իսկապես թռչուն է,
թռչում-անդադար թռչում է,
եւ նա է, հենց նրա չուն է
արշավում քաղաքից-քաղաք՝
հասնելով Աշխարհը Բաղաց՝
իր վերջին հարվածը պահած՝
վրա է տալիս - իսկ կտցին
խռովքն է այս կյանքի - ցանցիր
աստղերը երկնի ... ու ձանձիր...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ

Сообщение Harutin » 29 июн 2011, 18:09

* * *
Լեռը՝ հսկա վայրկյան, ասելու բան չունի.
Ժամանակն անցնում է. ահա եւ թռչունի
ճախրող լռությունը՝ սրտակոտոր։
Ժամանակն անցնում է. ոչ դադրանքի ճիչը,
ոչ ճախրանքի ոգի լիր լռության խիճը
չեն կարճելու կյանքի ճանապարհը խոտոր։
Ժամանակն անցնում է։ Հանգ առ հանգ առ տող...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ

Сообщение Harutin » 29 июн 2011, 18:09

* * *
Տեսնելու տեսիլներ չկան։
Տեսիլներն այլեւս անտես են։
Երեւացողն անպայման
վարում է երեւում.
նույնիսկ տանիքները։
Վարում երեւացող տանիքների
անզարմանալի մի հանդես է
(օ, այդ Հանդեսը՝
անդենական Ստիքսը մտքում պահած),
իսկ տանիքների տակին
կյանքերն են երերում,
Տանիքների իշխանության ներքո
բացվում է երախն հիշողության
եւ հորանջում է երախը։
Հորանջում է, ինչպես Երասխը.
ջրեր ու ջրեր։
Կամ՝ ինչպես Երազը - վարում։
Տեսիլներ չկան։ Կան գրեր։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ

Сообщение Harutin » 29 июн 2011, 18:09

* * *
Կյանքը պտտվում է քաղաքի շուրջն,
ինչպես օտար լեզուն՝ առարկայի։
Չի կարող անվանել,
դոնդողի նման կդողդողա սառը
մակերեսին, սայթաքուն։
Այդպես կուտակվում է
երկրի անկյուններում
«քաղաք ու կյանք» կիրը։
Ճեփ-ճերմակ այդ ողոքը...
առ ստեղծողը լեզուների։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ

Сообщение Harutin » 29 июн 2011, 18:10

* * *
Ձմեռը մտնում է քաղաք
մարդկային սրտերի միջով,
մարդկային սրտերի միջից
ձմեռը մտնում է քաղաք,
եւ որքան սրտերը՝ արջնած,
այնքան ցրտերը՝ դաժան,
այնքան բառերն՝ անպարզ,
այնքան արեգակը՝ թեք,
եւ հոգիները՝ միայնակ,
ու առավել քան իրական,
եւ ավագ հանգրվանն՝ հեռու,
եւ մեղքը՝ հսկա լեռնապար,
եւ վշտի դաշտերը՝ բերրի,
եւ կրքի վաշտերն՝ անհագուրդ,
եւ ամեն անակնկալ վարդ -
ասես գերեզմանոցում աճի...
եւ երգի ձայներ չկան,
բայց ինչ-որ շշուկներ են սվսվում՝
հատելով դատարկ փողոցները,
մարդկային սրտերը, գործերը,
քաղաքը - ինչպես քամին,
որից, այդ քամուց, սարսռում են
բառերը, մեղքերը, վարդերը՝
հար անակնկալ հայտնված...
մարգարե-գուշակի նման՝
ակնկալելի հայտնությամբ
կամ որպես հերթական նշան,
ձմեռը մտնում է քաղաք։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ

Сообщение Harutin » 29 июн 2011, 18:10

* * *
Միայն այստեղ՝ իմ Երկրում է,
ուր կյանք են ասում
հույսին ու հուսահատությանը,
նրանց միջեւ փռված է սպիտակ թուղթը՝
հավերժական կամուրջ։
Միայն այստեղ է, ուր ես հույս ունեմ,
թե մարդու որդիներին
երբեւէ կհասնի խոսողի խոսքը,
առավել՝ լռությունը խոսողի։
Միայն այստեղ է, որ ես ունեմ հուսահատություն.
դա մարդու հուսահատություն է՝ դրվագված
անցյալի ու ապագայի դեմքերով -
այլասեր, ծամածուռ - հաշմ։
Անցնելիք ճանապարհս -
մի կամուրջ ընդամենը,
Անցնեմ,
որ չփլվեն ձեր սարքած տները։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ

Сообщение Harutin » 29 июн 2011, 18:10

* * *
Բառը թաքցնում է
բանաստեղծությունն
օտար աչքերից։
Օտար աչքերը
հարազատ սիրտը
դարձնում են ամայք։
Քավդեաները
մար դեգերում են
հսկա ամայքում։
Աստղերը շրջվել,
նայում են դեպի հակառակ կողմը.
թիկունքներն՝ աղոտ,
որպես օտարից
բանաստեղծություն
թաքցնող բառեր։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ

Сообщение Harutin » 29 июн 2011, 18:10

* * *
Առավել է,
մարդն առավել է,
քան մարդը,
սերն՝ առավել,
քան սերը,
կյանքը՝ քան կյանքը։
Եւ միայն աստղերն են -
հեռավո՜ր,
անհասնելի՛ -
որ հավասար են իրենք իրենց։
Մի հեռավոր աստղ է
Հայաստանը...
նա ինքն է իր չափը,
«որով չափվելու է»։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ
    1, 2, 3Вложения Harutin » 09 окт 2010, 09:38
    24 Комментарии
    5061 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    09 окт 2010, 09:53