Аварайрская битва
Аварайрская битва (арм. Ավարայրի ճակատամարտ)) ((26 мая 451)) — одна из самых великих битв в истории Армении. 66 тысяч армян под предводительством Вардана Мамиконяна встретились на Аварайрском поле с 200-тысячной персидской армией Сасанидов. Армяне проиграли битву, но смогли отстоять то, за что они бились — право остаться христианами. Через несколько десятилетий после битвы армяне вернули себе полную религиозную свободу.
Ավարայրի ճակատամարտ (451 թ), տեղի է ունեցել Ավարայր գյուղի մոտ մայիսի 26-ին, ապստամբ հայկական ուժերի և պարսկական բանակի միջև։ Ավարայրի ճակատամարտը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի ազգային–ազատագրական պայքարի բարձրակետն էր։ 451–ի գարնանը պարսկական բանակը Փայտակարանից շարժվելով, սահմանամերձ Հեր–Զարևանդ գավառով մտնում է Մարզպանական Հայաստան։ Պարսկական զորքերի խնդիրն էր՝ ճնշել հայերի ապստամբությունը, գրավել նրանց ռազմաքաղաքական կենտրոն Արտաշատը։ Ապստամբության առաջնորդ Վարդան Մամիկոնյանը հայկական կանոնավոր ուժերը վաղօրոք կենտրոնացրել էր Արտազ գավառի հարավում։ Մայիսի 25-ին հայկական բանակը մոտենում է հակառակորդի ամրացված ճամբարին և կանգ առնում գետի ձախ աձին։ Մայիսի 26-ին շաբաթ առավոտյան Ավարայրի դաշտում հակառակորդներն ընդունում են մարտական դրություն։ Ճակատամարտը սկսում է նետաձգությամբ, նիզականետությամբ և փոխադարձ գրոհով։ Հասնելով գետին՝ պարսիկները կանգ են առնում, իսկ հայերը անցնում այն և ամբողջ ճակատով մարտի բռնվում։ Հայերի ճնշմամբ թշնամու բանակի ձախ թևն ու կենտրոնը նահանջում են։ Վարդան Մամիկոնյանը պահեստազորի մի մասը նետում է կենտրոն՝ այնտեղ ճնշումը ուժեղացնելու համար, մնացած մասով օգնության է շտապում ձախ թևին և ետ շպրտում թշնամուն։ Բայց հակառակորդի պահեստազորը՝ վերադասավորվելով, շրջապատում են իրենց թիկունքը թափանցած հայկական հեծելագնդին։ Անհավասար մարտում հերոսաբար զոհվում է նաև Վարդան Մամիկոնյանը։ Ճակատամարտը շարունակվում է մինչև օրվա վերջը։ Հայկական զորքերը երեկոյան քաշվում են Տղմուտի ձախ ափը և նահանջում երկրի խորքը՝ պայքարը շարունակելու նպատակով։ Ճակատամարտում հայերից սպանվում է 1036, իսկ պարսիկներից՝ ավելի քան 3500 մարդ։ Ավարայրի ճակատամարտը կանխորոշեց հայ ժողովրդի պայքարի ելքը։ Պարսկական արքունիքը ստիպված եղավ Մարզպանական Հայաստանից շուտով ետ կանչել իր զորքերին, հրաժարվել հավատափոխության միջոցով հայերին ձուլելու ծրագրից և ճանաչել նրանց ներքին ինքնավարությունը։
Ավարայրի ճակատամարտը իր գեղարվեստական արտացոլումն է գտել Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում։
Содержание