Իմ կյանքը
Այրող ցավեր, արցունքոտ կյանք,
Խաչին գամված ճակատագիր,
Մեռնող հույսեր, տանջող կապանք,
Սեւով գրված սեւ օրագիր:
Մրսող իղձեր, դողդոջ հոգի,
Ալեւորված ջահել օրեր,
Սեւով լցված ճերմակ հոգի,
Երազների մթին ձորեր:
Սիրո անդունդ, հանգած երազ,
Լուռ մոխրացող կյանքի կայծեր,
Չքված տեսիլք, չքված հրաշք,
Շիրիմից հասնող տխուր ձայներ...
1 комментарий • Страница 1 из 1
karona • 26 ноя 2008, 23:11
прекрасные строчки.Не могли бы подсказать имя автора??Благодарю